Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ինքնիշխանությունը՝ բացարձակ արժեք․ ում է ուղղված քրեական օրենսգրքի նոր լրացումը. ՏԵՍԱՆՅՈւԹ

October 25, 2022

Տեսադարան

 

 

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել այն անձանց համար, որոնք Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կիրականացնեն։ Այս արարքի համար նախատեսված է ազատազրկում 12-ից 15 տարի ժամկետով:

 

Ըստ Արդարադատության նախարարության նախագծի՝ դրանք բռնություն գործադրելու կամ բռնության սպառնալիքով կատարվող այնպիսի գործողություններն են, որոնց հետևանքով Հայաստանի ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի կարող է սահմանափակվել հօգուտ այլ պետության կամ կազմակերպության, օրինակ՝ որևէ միության: Նախարարությունը հարցն օրենքի կարգավորման տիրույթ բերելը հիմնավորում է Հայաստանի սահմանադրական կարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ ինքնիշխանությունը քրեաիրավական միջոցներով հատուկ պաշտպանելու անհրաժեշտությամբ:

 

Հայաստանի ինքնիշխանության զիջման կամ վերացման կոչերի, առաջարկությունների և այդպիսի հայտարարությունների արդարացումը քրեականացնելու առաջարկությամբ մի խումբ հասարակական գործիչներ խորհրդարանական մեծամասնությանը դիմել էին դեռևս 7 ամիս առաջ, սակայն արձագանք չէին ստացել։

 

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, որը ևս միացել էր այդ նախաձեռնությանը, ասում է՝ շրջանառության մեջ դրված նախագիծն էականորեն տարբերվում է ամիսներ առաջ արված իրենց առաջարկից։ Բարսեղյանը հիշեցնում է՝ իրենք առաջարկում էին քրեական պատիժ սահմանել այն քաղաքացիների համար, որոնք լինելով կամ հավակնելով որևէ պաշտոնի՝ ինքնիշխանության դեմ ուղղված կոչեր են անում։

 

Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների մասին քննարկումները հանրային տիրույթում ակտիվորեն սկսեցին շրջանառվել հատկապես արցախյան երկրորդ պատերամիզ հետո, երբ առանձին խմբեր, նաև անհատներ սկսեցին խոսել այն մասին, թե Հայաստանի անվտանգային խնդիրների լուծումը տեսնում են Ռուսաստանի Դաշնության կամ Միութենական պետության կազմում։ Ինչո՞ւ է իշխանությունը պատերազմից միայն երկու տարի անց նման նախաձեռնությամբ հանդես եկել՝ դեռ պարզ չէ։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Գեղամ Մանուկյանի համոզմամբ՝ իշխանությունը զբաղված է պոպուլիզմով։

 

Նախագծով անձը քրեական հետապնդման կենթարկվի, եթե նրա հրապարակային կոչը զուգորդվում է բռնությամբ կամ բռնության սպառնալիքով։ Ինքնիշխանության դեմ գործողությունները քրեորեն հետապնդելի արարք համարելու առաջարկի հեղինակներից իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում է՝ ինքնիշխանությանն ուղղված ցանկացած կոչ պետք է համարվի քրեորեն հետապնդելի արարք։

 

Սաքունցը շեշտում է՝ ինքնիշխանության դեմ ցանկացած գործողություն պետք է համարվի հակասահմանադրական, եթե անգամ բռնությամբ չի զուգորդվում։

 

Նախագիծը մեկ օր է, ինչ դրված է հանրային քննարկման։ Մինչ այս պահը քաղաքացիների գերակշիռ մասը կողմ է քվեարկել Քրեական օրենսգրքում նման փոփոխություն կատարելուն։ Մանրամասները՝  Factor.am-ի տեսանյութում։

Դիտումներ՝ 8

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????