0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

ՀՔԱՎ-ը առաջարկում է հաշմանդամություն ունեցող երեխային և առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձին խնամելու ողջ ժամանակահատվածը ծնողի և խնամակալի համար համարել աշխատանքային ստաժ՝ առանց սահմանափակումների

June 8, 2020

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ | Սոցիալական ապահովության իրավունք | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Առաջարկվել է նաև հրաժարվել խտրական «հաշմանդամ» բառից և օրենքում օգտագործել «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթը

 

ՀՔԱՎ-ը հաճախ է դիմումներ ստանում երեխային խնամելու ժամանակահատվածը աշխատանքային ստաժում սահմանափակումներով ներառելու հարցով։

 

Բանն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ մինչև երեխայի երկու տարին լրանալը, իսկ հաշմանդամություն ունեցող երեխայի դեպքում՝ մինչև  18 տարին լրանալը ծնողը իրականացնում է խնամք։ Նույնն է նաև առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի խնամակալի դեպքում՝ հաշմանդամության ողջ ժամանակահատվածում։ Սակայն կենսաթոշակի տարիքը լրանալիս այդ ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվառվում է ժամկետային սահմանափակումով և միայն այն պայմանով, երբ անձն ունի անհրաժեշտ աշխատանքային ստաժ։

 

Դրան հակառակ՝ պետությունը դեռևս չի ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտային այդ անձանց խնամքը կազմակերպելու հատուկ կառույցների ներգրավմամբ։ Եվ այս դեպքում խնամողները հայտնվում են անհավասար պայմաններում, չեն կարողանում իրացնել իրենց սոցիալական ապահովության իրավունքը՝ զուտ նրա համար, որ փաստացի հնարավորություն չեն ունեցել աշխատելու։

 

Նշենք, որ անհավասար պայմաններ են ստեղծված նաև խնամատար ընտանիքների հետ համեմատությամբ։ Խնամատար ընտանիքների համար պետությունն ստեղծել է անհրաժեշտ սոցիալական երաշխիքներ․ նրանց հետ կնքվում են պայմանագրեր, որոնց հիման վրա էլ հաշվարկվում է ստաժը։

 

ՀՔԱՎ-ն առաջարկել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ՝ այս խնդիրը լուծելու համար։ Առաջարկել է նաև օրենքում օգտագործված խտրական «հաշմանդամ» եզրույթը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթով։

 

Մասնավորապես՝ առաջարկում ենք՝

 

Հաշմանդամություն ունեցող երեխային խնամելու կամ 18 տարին լրանալուց հետո՝ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձին խնամելու համար սահմանել աշխատանքային ստաժի հաշվարկման առանձնահատուկ կարգ, մասնավորապես՝ մեկ օրացուցային տարվա խնամքը հաշվառել որպես մեկ օրացուցային տարվա ստաժ։

 

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը (Կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են`1) Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու), 2013 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու և այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև ԽՍՀՄ տարածքում աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածները. 2) անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածները. 3) սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված զինվորական ծառայության ժամանակահատվածը (բացառությամբ ուսումնական հաստատությունում ուսման ժամանակահատվածի). 4) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող` հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածը` մինչև նրա տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը) լրացնել նոր՝ 5-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝ «5)  ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի` հաշմանդամություն ունեցող երեխային մինչև նրա 18 տարին լրանալը կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձին խնամելու ժամանակահատվածը` մինչև նրա տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:»:

 

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել (2. Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի, իսկ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելիս սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև` (....) 2) ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի` հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի.)։

 

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում օգտագործվող «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթով։

 

Ամբողջական փաստաթուղթը՝ ԱՅՍՏԵՂ

 

Դիտումներ՝ 828

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????