Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մինչև քաղաքացուն պատասխանատվության ենթարկելը պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է կատարեն իրենց պարտականությունները

February 3, 2023

Գործունեություն | Իրավական աջակցություն | Հայտարարություններ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակին վերջին շրջանում հաճախ են դիմում արգելված վայրերում՝ մասնավորապես, հասարակական տրանսպորտի կանգառի ծածկի տակ ծխախոտ օգտագործելու համար 50000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկված անձինք։

 

Օրենսդիրը սահմանել է հետևյալ 2 կարգավորումները, որոնք սահմանափակում են ծխախոտի և ծխախոտային արտադարտեսակների օգտագործումը հասարակական և փակ վայրերում։

 

ՀՀ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է այն տարածքների անունները, որտեղ չի թույլատրվում ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործումը, մասնավորապես, 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը սահմանում է «հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ» տարածքը՝ որպես արգելված վայր ծխախոտի օգտագործման համար։

 

ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ » օրենսգրքի 173.2 հոդվածը սահմանում է՝ «Ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ դրանց օգտագործման սահմանափակման արգելքը խախտելը», համաձայն որի՝ խախտումը պաշտոնատար անձի նկատմաբ սահմանում է նվազագուն աշխատավարձի հարյուրապատիկը, իսկ ֆիզիկական անձի նկատմամբ հիսնապատիկը չափով։

 

ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգիրքը և ՀՀ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը սահմանում են նաև հետևյալ դրույթը, համաձայն որի` հաստատություններում, մարմիններում, վայրերում և տարածքներում, տեսանելի հատվածներում տվյալ հաստատության, մարմնի ղեկավարի կողմից պետք է տեղադրված լինեն ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում հաստատությունների կամ հիմնարկների կամ վայրերի կամ տարածքների տեսանելի հատվածներում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման արգելքի մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակների բացակայությունը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

 

Կազմակերպություն դիմած քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների ուսունասիրության ընթացքում պարզվել է ,որ կանգառներում բացակայել են իրազեկաման ցուցանակները, իսկ ցուցանակների իրազեկման կարգը սահմանված է թիվ 14-Ն 27 մայիս 2020 թվականի ՀՀ առողջապահության նախարարության կողմից ։

 

Վերոգրյալի առթիվ դատական պրակտիկայում ՀՀ վարչական դատարանը՝ թիվ ՎԴ/5336/05/22 վարչական գործով հայտնել է հետևյալ դիրքորոշումը,  համաձայն որի՝ արգելված վայրերում ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման փաստը հաստատելու համար պետք է հաստատվի, որ ենթադրյալ իրավախախտումը կատարվել է ՝ ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակների առկայության դեպքում:

 

Միաժամանակ՝ պատասխանատվության ենթարկված քաղաքացիների թվում են  թոշակառուները, սոցիալապես անապահով անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք,  ովքեր չունեն բավար միջոցներ սահմանված 50000 ՀՀ դրամը վճարելու համար։

 

ՀՀ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ «Վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները»։

 

Տվյալ դեպքում վարչական մարմինը՝ ՀՀ ոստիկանությունը, քաղաքացիներին ենթարկելով վարչական պատասխանատվության, որպես իրավախախտման փաստ, հիմք է ընդունում կանգառի ծածկի տակ ծխախոտի օգտագործումը, այն դեպքում, երբ բացակայում է սահմանափակման վերաբերյալ իրազեկման ցուցանակը, և այս հիմքով վարչական կարգով բողոքարկումները չեն բավարարվում, և քաղաքացիները, որոնք սոցիալական ծանր դրության մեջ են գտնվում,  ստիպված են դատական կարգով իրականացնել իրենց իրավունքի իրացումը, սակայան, տեղյակ լինելով դատավարական ծանր բեռի մասին, բացառում են դատական կարգով բողոքարկումը։

 

Հետևաբար՝ պետաիշխանական լիազորություններով օժտված  պետական մարմինը հայեցողական լիազորություն իրականացնելիս պարտավոր է թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրությունն իրականացնել` առաջնորդվելով մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, կամայականության արգելքի սկզբունքներով` ապահովելով գործի, ըստ էության, ճիշտ քննությունը և լուծումը:

 

Այսպիսով, մինչև քաղաքացիներին արգելված վայրերում ծխելու համար պատասխանատվության ենթարկելը, պետք է արգելված վայրերը սահմանող, ցույց տվող նշաններ կամ պաստառներ փակցված լինեն, առանց որի վարչարարությունը կլինի կամայական և անբարեխիղճ։ Նման դեպքում, վարչարարության նպատակները կմնան ոչ թե իրավական, այլ կհետապնդեն միմիայն մարդկանց պատժելու նպատակ։

 

Քաղաքացիներին իրազեկելու նպատակով անհրաժեշտ է հասարակական տրանսպորտի բոլոր կանգառների ծածկերի տակ և հարակից տարածքում՝ տեսանելի վայրում լինեն իրազեկման ցուցանակներ, որով քաղաքացիները իրազեկված կլինեն իրավախախտման մասին, և միաժամանակ, առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման նպատակը տեղին կծառայի՝ իսկ տեղական ինքնակառավարման մարինների կողմից քաղաքացիների իրազեկումը կիրականացվի  համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության թիվ 14-Ն 27 մայիս 2020 թվականի հաստատված կարգի։

Դիտումներ՝ 428

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????