Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Նոր իշխանությունը ստիպված է լինելու պատասխանել այն հարցերին, որը ժամանակին բարձրացնում էինք Սերժ Սարգսյանի իշխանության առաջ»

February 16, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը դատարանը կքննի մոտ մեկ ամսից՝ մարտի 15-ին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, փետրվարի 12-ի նիստի ժամանակ հետաձգեց Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքի քննումը: Իսկ բողոքը վերաբերում էր Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Ռազգելդեևին ռուսական ռազմաբազայից ՀՀ ՔԿՀ տեղափոխելու հարցին:

 

Դատական նիստը մեկ ամսով հետաձգվեց, քանի որ քննչական վարչությունը չէր ներկայացրել բողոքի վերաբերյալ նյութերը:

 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները գտնում են, որ Ռազգելդեևին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն:

 

«Ես չեմ կարող կանխատեսել, թե դատարանն ինչ որոշում կկայացնի, կբավարարի մեր միջնորդությունը տեղափոխության վերաբերյալ, թե ոչ, բայց հստակ կարող եմ պնդել, որ պահանջի վերաբերյալ մեր փաստարկները, հիմնավորումները Ռազգելդեևին ռուսական բազայի հրամանատարության կողմից Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկի հսկողության հանձնելն առավել քան հիմնավորված է։ Ես չգիտեմ, թե այս պարագայում դատարանը ինչպես է փորձելու մերժել մեր բողոքը։

 

Ինչ են ասելու, ասելու են՝ չէ, իրավական տեսանկյունից հիմնավորվա՞ծ է նրա՝ ռազմաբազայում գտնվելը։ Տարօրինակ իրավիճակ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

 

Մեր դիտարկմանը, որ մենք արդեն ունենք Պերմյակովի նախադեպը, իրավապաշտպանը նկատեց, որ այս երկու դեպքերի միջև որոշակի տարբերություն կա։

 

«Պերմյակովի դեպքում, այնուամենայնիվ, իրենք հղում էին անում նրա վրա, որ իրենք են հայտնաբերել։ Չնայած մենք դա հիմա վիճարկում ենք Եվրոպական դատարանում։ Բայց այս դեպքում ռազմաբազայի տարածքում ընդհանրապես որևէ հանցագործություն չի կատարվել։ Եթե Պերմյակովը լքել էր ռազմաբազայի տարածքը, զենքով դուրս էր եկել։ Գոնե այն ժամանակ ինչ-որ փաստարկ կար, իսկ հիմա ընդհանրապես ռազմաբազայի տարածքում կատարված որևէ հանցագործության մեջ Ռազգելդեևը չի մեղադրվում։ Այս երկու գործերի մեջ էական տարբերություն կա, որը պետք է հաշվի առնել»,- ասաց Սաքունցը՝ հավելելով. «Ե՛վ Պերմյակովի, և՛ Ռազգելդեևի դեպքում մեկ հարց կա՝ ՀՀ տարածքի վրա պետք է գործեն ու տարածվեն ՀՀ օրենքներն ու ՀՀ Սահմանադրությունը։ ՀՀ օրենքները և Սահմանադրությունը տարածվում է, այդ թվում՝ ռազմաբազայի զբաղեցրած տարածքի վրա և չի կարող չտարածվի։ Եվ այս հարցը դառնալու է ոչ միայն դատարանի, այլև Սահմանադրական դատարանի քննության առարկա»,- ասաց իրավապաշտպանը։

 

Հարցին, թե դատական նիստը 1 ամսով հետաձգելն արդյոք խոսում է այն մասին, որ դատարանը դեռ չի կողմնորոշվում՝ ինչ որոշում կայացնի և այսպիսով ժամանակ է շահում, Սաքունցը պատասխանեց. «Ձեր վարկածը հիմնավոր է։ Ես էլ եմ կարծում, որ կարելի է այդկերպ մտածել։ Բայց մենք հարցը բարձրացնում ենք ոչ միայն այն տեսանկյունից, որ Ռազգելդեևին անձամբ պետք է հանձնեն հայկական կողմին, այլև իրավական նորմերի կիրառման հարցն ենք դիտարկում։ Այս կոնտեքստում շատ հետաքրքիր է նաև հարցը, թե դատական նիստերի սկսվելու դեպքում որտեղ են անցկացվելու նիստերը։ Կրկին ռուսական ռազմաբազայո՞ւմ։ Բայց չի կարելի թույլ տալ, որ Ռազգելդեևի գործով էլ ՀՀ դատարանը ռուսական ռազմաբազայում նիստ անցկացնի։ Այս առումով իշխանությունը՝ գլխավոր դատախազությունը, իշխանության քաղաքական ղեկավարությունը լուրջ խնդիր ունեն լուծելու։ Նոր իշխանությունը ստիպված է լինելու պատասխանել այն հարցերին, որը ժամանակին բարձրացնում էինք Սերժ Սարգսյանի իշխանության առաջ»։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Գյումրիում ծեծի հետևանքով մահացել էր 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը։ Արարքը կատարելու համար ռուս զինծառայող Ռազգելդեևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Դեկտեմբերի 12-ին, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` Ռազգելդեևի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նա առ այսօր պահվում է ռազմաբազայի տարածքում։

 

1in.am

Դիտումներ՝ 607

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????