Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայ ժողովրդի՝ սեփական ուժերի նկատմամբ վստահությունը փորձեցին ջարդել՝ զոհերով, պատերազմական գործողություններով, տեսան, որ արդյունքի չեն հասնում, հիմա այս մեթոդներն են գործի դնում

August 16, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Lragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, վերջին շրջանում հաճախացել են տարբեր հաստատություններում պայթուցիկ սարքերի վերաբերյալ ահազանգերը։ «Սումալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո այդ ահազանգերը դարձյալ կան, ի՞նչ է կատարվում։

 

Տեղի է ունենում Հայաստանի հասարակության շրջանում պետության նկատմամբ անվստահության սերմանում, տրամադրությունների ձևավորում։ Այսինքն՝ մթնոլորտ է ստեղծվում, որ հանրությունն անընդհատ զգա, որ ինքը վտանգի մեջ է, և պետությունն ու իշխանությունը չեն կարողանում ապահովել հանրության անվտանգությունը։ Նման պայթյուններ միշտ էլ լինում են, և երբ անմիջապես շրջանառության մեջ է դրվում հնարավոր ահաբեկչական ակտի տարբերակը, հենց դրանով է բացահայտվում նման տեղեկատվություն տարածողի շարժառիթը։ Քննության արդյունքում դեռ պետք է պարզվի, թե ինչի հետևանքով է տեղի ունեցել այդ պայթյունը, միայն քննությունների ու հետազոտությունների արդյունքում է հնարավոր վերջնական եզրակացություն կազմել՝ դա դիտավորություն է, ահաբեկչական ակտ, թե դժբախտ պատահար։ Նախօրոք փորձել դա մեկնաբանել այնպես, թե իբր Արևմուտքի որոշ պետությունների դեսպանատներ արդեն նախօրոք հայտնել  էին, որ իրենց երկրի քաղաքացիները զերծ մնան հնարավոր իրավիճակներում հայտնվելուց, սա այնքան ակնհայտ խոսում է այն մասին, թե ովքեր են շահագրիգռ անկայունություն ու անվստահություն տարածելու Հայաստանում։

 

 

Հարցի երկրորդ կողմն այն է, թե ի՞նչ է անում իշխանությունը։ Իշխանությունը նման պայմաններում պետք է շատ ակտիվ աշխատի տեղեկատվության բնագավառում։ Դա նշանակում է, որ քրեական գործի շրջանակներում պետք է ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն ներկայացվի քննչական գործողությունների մասին։ Ով է հարցաքննվել, կասկածյալներ պետք է ներգրավվեն, որոնք պատասխանատվություն են կրում անվտանգային կանոնների պահպանման համար։ Ի վերջո, փաստի հիմքով կարող էին մարդիկ ներգրավվել որպես կասկածյալներ կամ առնվազն հարցաքննվել։ Նման գործողությունների մասին տեղեկատվության տրամադրումն է ձևավորում վստահություն հանրության մոտ, որ իրավիճակը վերահսկելի է։ Այսինքն՝ պետական մարմինների գործողությունների մասին միայն ԱԻՆ-ով կամ առողջապահության նախարարությունով չպետք է դատողություն անենք, այլ նաև հարուցված քրեական գործի ընթացքի մասին պետք է տեղեկատվություն տրամադրվի։

 
 
 

Մյուս կողմից էլ, ամիսներ շարունակ կեղծ ահազանգերը կան, բայց ԱԱԾ-ն կամ իրավապահ մարմինները որևէ տեղեկատվություն չեն տրամադրում, թե կան արդյոք պատասխանատվության ենթարկվածներ։

 

Իհարկե, սուտ տեղեկությունների կամ ապատեղեկատվության համար քրեական պատասխանատվության ենթարկելը մի քիչ անմտություն է, բայց երբ կա դիտավորություն, որը հասարակական անվտանգության դեմ է ուղղված, և դա ունենում է որոշակի հետևանքներ, ապա դա քրեական պատասխանատվության շեմն արդեն անցնում է։ Հասարակության հետ կոմունիկացիան, տեղեկատվական կապը, իրազեկումը շատ կարևոր գործիքներից մեկն է։ Այսինքն՝ անթույլատրելի է այդ ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր չգործադրելը։

 

Ովքե՞ր են փորձում խուճապ տարածել Հայաստանում, ահաբեկման փորձերի հեղինակներն ի՞նչ նպատակ ունեն։

 

2018 թվականի հեղափոխությամբ Հայաստանի Հանրապետությունը բոլորովին այլ կարգավիճակ ստացավ, և դա իշխանության կամ ընդդիմության հետ կապ չունի, խոսքը վերաբերում է հանրությանը։ ՀՀ քաղաքացիները ցույց տվեցին, որ իրենք ունակ են որոշում կայացնելու և իրենց երկրի ճակատագիրը վերցնելու իրենց ձեռքը։ 2013 թվականին, երբ նույն Յանուկովիչը հրաժարվեց Եվրամիության Ասոցացման համաձայնագիրն ստորագրելուց, ինչպես Սերժ Սարգսյանը, ուկրաինացիները դուրս եկան Եվրոմայդան և ասացին՝ ոչ թե իշխանությունն է որոշում, այլ մենք ենք որոշում։ Եվ ուկրաինացիները ցույց տվեցին իրենց քաղաքական դիրքորոշումը, ինչին հետևեց 2014 թվականի Ղրիմի անեքսիան։ Այսինքն՝ Պուտինը ոչ թե գնաց Յանուկովիչի իշխանությունը փրկելու ճանապարհով, այլ իր խնդիրները լուծելու և հարվածեց Ուկրաինայի ժողովրդին։ Այսինքն՝ նման ռեժիմի համար թիրախը հանրությունն է։ Եվ հիմա Հայաստանի դեպքում տեսան, որ Ղարաբաղի հարցով չկարողացան արդյունքի հասնել։ Պլանավորված 44-օրյա պատերազմի միջոցով, որը նույնպես փորձեցին օգտագործել քաղաքական նպատակներով, տեսան, որ չհաջողեցին։ Ի դեպ, պատերազմի պլանավորված լինելու մասին արդեն ռուսական տարբեր խողովակներն են հրապարակային ասում։ Տեսնում են, որ իրենց բոլոր անուղղակի գործողությունների միջոցով իրենց համար իրավիճակի ցանկալի փոփոխության չեն հասնում։ Եվ հիմա պետք է փորձեն արդեն երկրի ներսում այդ անվստահությունն առաջացնել։ Բայց դարձյալ չեն հասնելու արդյունքի։ Նպատակը ո՞րն է՝ մարդկանց կամքը կոտրելը, հոգեբանորեն ընկճելը, դա կրիմինալ մտածելակերպի տիպիկ դրսևորում է։ Բայց դարձյալ հաջողության չեն հասնելու, որովհետև չեն կարող ժողովրդին կոտրել։ Այս գործողությունների թիրախը Հայաստանի հանրությունն է, ոչ թե իշխանությունը։ Իշխանությունն այնքան անարժեք է, որ այդ հանրության նման որակին համարժեք գործողություններ չի իրականացնում։ Էլ չեմ խոսում պուտինյան հպատակների մասին, ովքեր արդեն արձանագրել են, թե ինչ նպատակներ ու շարժառիթեր ունեն։ Ինքնին հպատակեցված վիճակը նշանակում է, որ կամազուրկ ես դարձնում պետությունդ։ Եվ երբ խոսում ենք զիջումներ կորզելու մասին, խոսքը միայն Ղարաբաղի մասին չէ, այլ անվտանգային առումով անընդհատ կախվածություն ստեղծելու մասին է։ Այդ կախվածությունն են փորձում պահպանել, և որպեսզի ինքնուրույնությունը ոչնչացնեն, սկսում են այդ անվստահության մթնոլորտի ձևավորումը։ Դրանք հիբրիդային պատերազմի գործիքներ են։ Իրենք ցանկացած առիթ օգտագործելու են այդ մթնոլորտի ձևավորման նպատակով։

 

Բայց հայ հասարակությունը լավ դիմակայում է այս ամենին, Երևանում կամ հանրապետությունում խուճապ չկա։ Մարդիկ շատ լավ էլ գիտակցում են վտանգի իրական աստիճանը, իրենց անելիքները հստակ գիտեն։ Այս իշխանությունն իրենց ձեռք չտա, այլ իշխանություն կընտրեն, բայց հաստատ Հայաստանի քաղաքացիներն են այլևս իրենց իշխանությունը ձևավորելու։ Եվ սա է ամենամեծ խնդիրն իրենց համար։ Հայ ժողովրդի՝ սեփական ուժերի նկատմամբ վստահությունը փորձեցին ամեն կերպ ջարդել՝ զոհերով, պատերազմական գործողություններով, տեսան, որ արդյունքի չեն հասնում, հիմա այս մեթոդներն են գործի դնում։ Կրկնում եմ, իշխանության պատասխանատվությունն այստեղ առաջնահերթ է, որպեսզի պետական ինստիտուտների արդյունավետությունն ապահովի, որպեսզի իրավիճակին դիմագրավելու բեռը միայն հանրության վրա չմնա։

 lragir.am

Դիտումներ՝ 7

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????