Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Բացի Սերժ Սարգսյանից եւ նրա շրջապատի մարդկանցից, երկրորդ մտահոգվող անձինք գտնվում են Կրեմլում

April 9, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը 

 

Պարոն Սաքունց, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է գալ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով և պատասխանել իրեն ուղղված հարցերին։ Մյուս կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ անում այս լարված իրավիճակում սառեցնել այդ հանձնաժողովի աշխատանքը։

 
 

Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե ինչ ենթադրյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սերժ Սարգսյանի հետ, բայց այն, որ ինքն արդեն իսկ որոշում կայացրել է և այդ մասին հայտարարել է, որ կներկայանա, շատ ուշագրավ է։ Դա հատկապես ուշագրավ է այն փաստի համեմատ, որ Խաչատուրովը, որն, ըստ էության, ռուսական գեներալ է, հրաժարվեց գալ ու պատասխանել ՀՀ ԱԺ ապրիլյան պատերազմի գործով քննիչ հանձնաժողովին։ Դա բացառիկ անպատասխանատու մոտեցում է իրեն ՀՀ գեներալ համարող, ՀՀ-ին ծառայելու մասին պարտավորություն վերցրած անձի կողմից։ Բացի Սերժ Սարգսյանի ներկայանալու փաստն արձանագրելուց, ոչ պակաս կարևոր է այն, թե ինչ կասի նա հանձնաժողովում։ Այսինքն՝ ինչ նպատակ է հետապնդում նրա ներկայանալը։ Այն, որ նա որոշել է ներկայանալ, ամբողջությամբ խոսում է պետության առջև պատասխանատվություն ունեցող անձ լինելու մասին, բայց ոչ պակաս կարևոր է, թե ինչ է ասելու։ Մենք պետք է իմանանք, թե ինչ է ասել։ Մենք գիտենք, որ Սերժ Սարգսյանը շատ քչախոս է։ Նույնիսկ 2013-ի սեպտեմբերի 3-ին, երբ հայտարարեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու և Մաքսային միությանը միանալու մասին, դրանից տարիներ անց որևէ պարզաբանում այդպես էլ չի տվել։ Բայց իմ համոզմամբ, ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առջև նա պետք է հարցերին պատասխանի։ Այդ հարցերի պատասխանների հետ կապված համոզված եմ, որ բացի Սերժ Սարգսյանից և նրա շրջապատի մարդկանցից, որոնք ժամանակին եղել են իշխանության, երկրորդ մտահոգվող կառույցը կամ անձինք գտնվում են Կրեմլում։ Հատկապես հանրային այն տրամադրությունների հետ կապված, որոնք տիրում են Հայաստանում, և այդ տրամադրությունները այնպիսին են, որ ուղղակի այդ պատերազմի սանձազերծման մեջ տեսնում են Կրեմլի մատը։ Այս առումով հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանը գալիս է փարատելո՞ւ այդ կասկածները, թե՞, այնուամենայնիվ, ներկայացնելու իրողությունը։

 

Կարծում եք՝ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը պայմանավորված էր դրսից ինչ-որ ուժերի թելադրանքո՞վ։

 

Ոչ, չեմ կարծում, որ թելադրանքով Տեր-Պետրոսյանը որևէ քայլ կանի, բայց փաստն այն է, որ կորոնավիրուսի համավարակի կանխման նպատակով արդեն 20 օր տևող արտակարգ դրության պայմաններում Լևորն Տեր-Պետրոսյանը որևէ հայտարարությամբ հանդես չեկավ, և հայտարարությունը հետևեց Սերժ Սարգսյանի կողմից քննիչ հանձնաժողովին ներկայանալու մասին տեղեկությանը։ Հիշենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հանդիպում է տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև, որի մասին մենք տեղեկություններ չունենք, թե ինչի մասին են խոսել։ Բոլոր դեպքերում, առաջին նախագահի այն պնդումը, որ ապրիլյան պատերազմի հարցով հանձնաժողովը գրգռում է հանրային տրամադրությունները, չի համապատասխանում իրականությանը։ Նման բան չկա, որովհետև նույն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի շահերը ներկայացնող լրատվամիջոցներով ապրիլյան հանձնաժողովին վերաբերող նյութերի հազվագյուտ կարող ենք հանդիպել։ Ավելի շատ հանդիպում են նյութեր, որոնք վերաբերում են նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերին։

 

Տեսակետ կա, որ եթե անգամ Սերժ Սարգսյանը գա ու պատասխանի հարցերին, դա որևէ երաշխիք չի տալիս, որ նա 100 տոկոսանոց ճշմարտություն է ասելու։

 

Գիտեք, շատ դեպքերում տեղեկատվություն է համարվում ոչ միայն այն՝ օբյեկտիվ է պատասխանել, թե ոչ, այլև այն, թե ինչպիսի պատասխան է տրվում։ Ի վերջո, եթե ելնենք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունից, ապա մոտ 20 հազար էջանոց փաստաթուղթ է գտնվում հանձնաժողովի տրամադրության տակ, և Սերժ Սարգսյանի պատասխանները եզակի չեն, միակը չեն, այլ դրանք պետք է համադրվեն մյուս փաստաթղթերի ու տեղեկությունների հետ։ Այնպես որ, ես հուսով եմ, որ մենք վերջնական զեկույցը կունենանք և կհամոզվենք ինքներս, թե ինչպիսին են եղել այդ պատասխանները, եթե մինչ այդ որևէ տեղեկատվություն չստանանք։

 

lragir.am

Դիտումներ՝ 503

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????