Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Եթե վեթինգ չեն անում, նշանակում է դատական համակարգի բարեփոխումը լրիվ ձախողված է

May 13, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի և արդարադատության նախարարի հանդիպումը, որտեղ նշվեց, որ համատարած վեթինգը խնդիրներ կարող է ստեղծել, նաև հակասության մեջ է գործող Սահմանադրության հետ: Որքանո՞վ էին հիմնավոր Բադասյանի փաստարկները:

 

Այն, ինչ երեկ ներկայացվեց, դա գոյություն ունեցող դատական համակարգի շարունակությունն է՝ ինչ-որ կոսմետիկ փոփոխություններով, որոնք որևէ բովանդակային ազդեցություն չեն ունենալու:

 

Իշխանությունն ասում է, որ այս փուլում անհնար էր իրականացնել վեթինգ, որովհետև կձախողվեր:

 

Բոլորովին համաձայն չեմ այդ տեսակետի հետ, որովհետև պահը հասունացել էր վաղուց, և դրա հետևանքով էր, որ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը: Եվ հեղափոխությունից հետո էլ իշխանությունը բազմաթիվ անգամ ամենաբարձր մակարդակով հրապարակավ արտահայտել է դատական իշխանությունում արմատական փոփոխություններ կատարելու մասին: Եթե հիմա նոր փորձում են արձանագրել, որ իբր չի հասունացել այդ պահը, ես դա չեմ հասկանում: Դա հակասում է նախորդ ժամանակահատվածում հնչեցված գնահատականներին: Ես գտնում եմ, որ չեն արվել պատշաճ գործողություններ անցումային վեթինգ իրականացնելու, արմատական ու համակարգային փոփոխություններ իրականացնելու համար, որի տրամաբանության մեջ պետք է ընդգրկվեին նաև սահմանադրական փոփոխությունները, որոնք կփոխվեին այն նորմերը, որոնք վկայակոչելով արդարադատության նախարարն ասում է, որ խոչնդոտում են վեթինգի իրականացմանը: Իրենք ժամանակ ունեին թե անցումային վեթինգը մշակելու, թե օրենսդրական գործիքները մշակելու, նաև սահմանադրական փոփոխությունները կատարելու համար: Ես հիշեցնեմ, որ ՍԴ դատավորների ժամկետը փոխելու համար հանրաքվե կազմակերպեցին, իսկ ո՞նց եղավ, որ վեթինգի համար չէին կազմակերպում: Կամ չեն հասկանում, թե որն է անցումային վեթինգի նշանակությունը, կամ չեն գիտակցում կարևորությունը, որ առանց դրա որևէ փոփոխություն, բարեփոխում անարդյունավետ է լինելու: Բայց խնդիրն այն է, որ դրա վերաբերյալ բազմիցս առաջարկություններ են եղել, տարբեր միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ են եղել, քննարկվել է այդ ամենը:

 

Դատական համակարգում ձախողման ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը, որը մոռանում է, որ թավշյա հեղափոխության բուն պատճառը արդարադատության դեֆիցիտն էր, արդարադատության իսպառ բացակայությունը: Ո՞նց են պատկերացնում արդարադատության իսպառ բացակայության պայմաններում ինչ-որ բարեփոխումներ անելը, աշխատավարձերի բարձրացմամբ կամ 2017-ից հետո ընկած ժամանակահատվածի համար բարեվարքության ստուգմամբ ինչ-որ արդյունքների հասնելը: Ես դժվար եմ դա պատկերացնում, եթե իրենք պատկերացնում են և լռում են, բոլոր դեպքերում դա այն մոտեցումը չէր, որը մենք ակնկալում էինք իշխանություններից:

 

Ձեր կարծիքով ո՞րն է այս նահանջի պատճառը:

 

Չհասկանալն ու չգիտակցելը:

 

Կա տեսակետ, որ վեթինգ իրականացնելու հարցում կա միջազգային ճնշում, այսինքն միջազգային որոշ կազմակերպություններ այդ հարցում վտանգներ են տեսնում:

 

Չկա այդպիսի բան: Միջազգային հանրությունը լավ հասկանում է, թե Հայաստանն ինչ վիճակում է գտնվում, և միջազգային հանրությունը սպասում էր գրագետ աշխատանք, այդ թվում սահմանադրական փոփոխություններ, որը կապահովեր ժողովրդավարական, իրավական պետության վերականգնման սահմանադրական երաշխիքները:

 

Եթե վեթինգ չի իրականացվում, դատական համակարգի բարեփոխումները ձախողվելո՞ւ են:

 

Համարեք արդեն ձախողված: Եթե վեթինգ չեն անում, նշանակում է այն լրիվ ձախողված է իր բոլոր ծրագրերով: Թե հակակոռուպցիոն կոմիտեն, թե ոստիկանական համակարգի բարեփոխումները, դրանք ունենալու են խիստ սահմանափակ արդյունավետություն, որովհետև հիմնաքարը իշխանության ճյուղերից մեկի՝ դատական  իշխանության որակական և բովանդակային փոփոխությունն է, նրա նկատմամբ հանրային վստահության աստիճանն այդպես էլ կմնա ցածր վիճակում: Խիստ ցածր հանրային վստահության պայմաններում մենք չենք կարող որևէ փոփոխություն ակնկալել: Ավելին, փոփոխության բուն հիմքը հենց դա է՝ հանրային վստահության բարձրացումը դատական իշխանության նկատմամբ: Ես առիթ եղել է, ասել եմ, որ եթե դու դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու ուղղությամբ քայլեր չանես, ապա ժամանակի ընթացքում կորցնելու ես նաև գործադիր և օրենսդիր իշխանության նկատմամբ հանրային վստահությունը: Սա աքսիոմա է:

 

Սա հեղափոխությունից նահա՞նջն է:

 

Գործող իշխանությունը հեղափոխության օրակարգը չկարողացավ իրականացնել, ձախողեց: Իշխանությունը պետք է խելքը գլուխը հավաքի:

 

lragir.am

Դիտումներ՝ 385

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????