Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Դեռ ուշ չէ ու չպետք է ուշ լինի». Արթուր Սաքունց

November 24, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունը ճիշտ կաներ լռեր, առնվազն, և եթե, գեթ մի կաթիլ ինքնագնահատման կարողություն և կամք ունենար ( ինչպիսի միամիտ հույսեր) կաջակցեր, կամ գոնե ցույց կտար, որ ջանք է գործադրում` հանցագործությունը կատարած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

 

Բայց, առավել կարևորը, քաղաքական իշխանության մոտ այլևս որևէ կասկած չպետք է մնա դատաիրավական համակարգը պետությունը զավթածների խմբի փաստացի կառավարումից ազատելու անհրաժեշտության հարցում։

 

Վեթինգը հրատապ է, արմատական և շուտափույթ փոփոխություներ կատարելն անհրաժեշտ է։

 

Հեղափոխությունն իրականացրած ՀՀ հպարտ քաղաքացիներն իրավունք ունեն ունենալու իրենց մարդկային արժանապատվության նկատմամբ ոտնձգություններ կատարածներից զերծ դատաիրավական մարմիններ։

 

Եվս մեկ հիմնավորում, որ պետությունը զավթածները նոր տարատեսակ դիմակներ հագած՝ էʹլ իրավապաշտպան, էʹլ քաղաքական բանտարկյալ, էʹլ քաղաքական ընդդիմություն, էʹլ եվրոպաներում ժողովրդավարության ջատագովներ հանդես գալու միջոցով, ինչպես են ատամներով պատրաստ պահպանելու իրենց իսկ կողմից ստեղծած, օգտագործած և պետությունը զավթելու համար կիրառած գործիքները։

 

Ներկա իշխանություններն, ի վերջո, պետք է հասկանան, թե ինչու են մեզ՝ տասնյակ տարիներ շարունակ մարդու իրավունքների փաստաթղթավորումն ու բարձրաձայնումը իրականացրածներիս թիրախավորում տարատեսակ պիտակներով։ Որովհետև հենց մենք ենք մշտապես օրակարգում պահպանում համակարգային կոռուպցիայի, անպատժելիության և մարդու իրավունքների զանգվածային, շարունակական խախտումներ իրականացրածների խոշտանգման, հալածման, բռնության և նվաստացման գործիքները արմատապես փոխելու հրամայականը և պահանջը։ Որովհետև օրակարգային նշված խնդիրների լուծման դեպքում, պետությունը զավթածները ոչ միայն կզրկվեն իրենց գլուխները պահելու վերջին հնարավորությունից, այլ նաև ստիպված կլինեն նոր դատաիրավական համակարգի հետ գործ ունենալ, որի համար խնամի, ծանոթ, բարեկամ, կաշառք, դոսյե և այլ տարատեսակ կախվածության մեջ պահող գործոնները որևէ նշանակություն չեն ունենա և ստիպված կլինեն ենթարկվել օրենքին և իրավական պետության պահանջներին։

 

Դեռ ուշ չէ ու չպետք է ուշ լինի»:

 

 

 

mamul.am

Դիտումներ՝ 646

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????