Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Երեկվա գործողությունների հիմքերը տվել էին «ընդդիմության» կազմակերպիչները՝ իրենց հայտարարություններով․ իրավապաշտպան

March 5, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Երեկ Կառավարություն-ԱԺ հերթական հարցուպատասխանից առաջ Ազգային ժողովի շենքի պահպանությունն ավելի էր խստացվել։ Ամբողջ համացանցը ողողված էր Ազգային ժողովի շենքի պատուհաններից երևացող դիպուկահարների նկարներով, ԱԺ այգու զոդված դարպասներով ու այնտեղ առկա լուսաձայնային նռնակներոով։

 

Իշխանության կողմից այսպիսի գործելակերպը ոմանք համարեցին անհամաչափ խաղաղ ցուցարարների նկատմամբ («Հայրենիքի փրկության շարժումը» դեռ շարունակում է փակ պահել Բաղրամյան պողոտան և իրականացնել բողոքի ցույցեր), ոմանք էլ՝ ընդհակառակը։

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս առնչությամբ ֆեյսբուքյան գրառում կատարեց՝ պետության այդ գործողությունն անհամարժեք համարելով Բաղրամյանում առկա իրավիճակին։

 

Այն, որ Հայաստանի Հանրապետությունում պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց կողմից զբաղեցվող կառույցներին պետական պահպանություն է տրամադրվում՝ ամրագրված է ՀՀ օրենքով։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նախ անթույլատրելի համարեց այն, որ որոշ մարդիկ, մեկնաբանելով երեկվա դեպքերը, օրինակ են բերում, թե Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին էլ՝ անգամ խաղաղ պայմաններում, սովորական այցերի ժամանակ նրանց ուղեկցում էին դիպուկահարները․ «Անթույլատրելի են նման օրինակները որպես հիմք ընդունել գնահատելու համար ներկայիս գործողությունները, որովհետև նախորդ իշխանության վարչակազմի վարքագիծն անթույլատրելի էր, հակաժողովրդավարական, ինչը բազմիցս գնահատել ենք»,- ասաց Սաքունցը։

 

Իրավապաշտպանն ընդգծեց, որ անվտանգության միջոցառումները պետք է լինեն համաչափ ու իրավաչափ, իսկ այս տեսանկյունից երեկվա իրադարձությունները Սաքունցը բնորոշեց հետևյալ կերպ․ «Երեկվա ոստիկանական ուժերի կուտակման համար հիմքեր կային, և այդ հիմքերը տվել էին, այսպես կոչված, ընդդիմադիրների հավաքի կազմակերպիչները, որոնք հրապարակայնորեն ցուցադրում են մահապատժի տեսարան, կամ բռնության կոչեր են հնչեցնում, և այս առումով՝ օբյեկտիվ էր անվտանգության և պաշտպանության միջոցներ ձեռք առնելը։ Բայց, կարծում եմ, որ այդ միջոցները պետք է մշտապես ձեռնարկվեն, ոչ թե միայն երեկ, այն կոչերն ու ցուցադրությունը, որ կատարվում էր «ընդդիմության» կողմից արդեն հիմք էին ոստիկանական որոշ ուժեր կուտակելու, բայց ինչ քանակով և ինչ տեսակ դա երկրորդ կարևոր հարցն է, այն պետք է լինի համաչափ ու իրավաչափ»,- ասաց Սաքունցը։

 

Իրավապաշտպանն ընդգծեց, որ դիպուկահարների ներգրավումը միշտ է եղել, և այդտեղ որևէ արտասովոր բան չկա, խնդիրն այլ է․ «Արդյոք պե՞տք է ցուցադրվի դիպուկահարների առկայությունը, հարց է, որը նույնպես պետք է դիտարկել համաչափության տեսակետից և, կարծում եմ, որ չպետք է ցուցադրական լիներ, բայց, պետք է նաև նկատի ունենանք, որ  ունենք եզակի արտառոց վիճակ, երբ ընդդիմադիրներ կոչվածները հստակ բռնության կոչեր են հնչեցնում և ավելին՝ խրախուսում դրանք»,- ասաց Արթուր Սաքունցը։

 

Այն, որ ընդդիմությունը հարգանք չունի պետական մարմինների ու դրանց ներկայացուցիչների նկատմամբ ակնհայտ է, կարծում է Սաքունցը, բայց դա չի նշանակում, որ պետությունը նույն կերպ պետք է պատասխանի․ «Իշխանությունը թե՛ վարքագծով, թե՛ բառապաշարով, թե՛ գնահատականներով պետք է գտնվի ժողովրդավարության ու մարդու իրավունքների շրջանակներում»։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկվա գործողությունները որքան էլ որ իրավաչափ համարեց, այնուամենայնիվ որևէ կերպ չի կարողացել հասկանալ դիպուկահարների, այսպես ասած, ցուցադրականության հիմնավորումը։

 

newarmenia.am

Դիտումներ՝ 42

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????