Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Աբսուրդ է դռնփակ քննել Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի հարցը, որի ծագման օրինականության հետ կապված խնդիրներ կան․ Ա․Սաքունց

September 10, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

New Armenia.am – ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ ռեժիմով քննարկում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը։ Պարո՛ն Սաքունց, ճի՞շտ է, որ այս հարցի քննարկումը նման ռեժիմով ընթանա, հաշվի առնելով հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը հանրային դեմք, է և նրա դեմ կան առաջադրված մեղադրանքներ։

 

-Բացի այն, որ հանրային դեմք է նաև պետության բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձ է, նաև Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող անձ է, համակարգային կոռուպցիայի ստեղծողն է և հանրային շահը՝ տվյալ դեպքում դատական բաց գործընթացի հետ կապված, գերակա է։ Ավելին՝ չկա որևիցե փաստարկ, որ այն հարցը, որի վերաբերյալ դատարանը պետք է որոշում կայացնի, հանդիսանա անձնական կյանքի գաղտնիության հարց կամ առնչվի պետական որևէ գաղտնիքի հետ։ Եթե հիշենք՝ մինչև հիմա, նույն դատաքննության ժամանակ լավ էլ ներկայացվում էր Ռոբերտ Քոչարյանի, այսպես կոչված, առողջական խնդիրների հիմքով խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունները, և երբևէ հարց չի առաջացել, որ դրանք պետք է քննվեն դռնփակ։ Այս միջնորդությունը, որը վերաբերում է նրա անձնական միջոցներին, որոնց ծագման օրինականության հետ կապված կասկածելու հիմքեր կան՝ չեն կարող համարվել գաղտնի, որովհետև դա հանրային ռեսուրսների հետ կապված խնդիր է և, այս առումով, անհասկանալի է դատարանի նման դիրքորոշումը։

 

Դատավարության մյուս մասնակիցները պետք է որ առարկություն ներկայացնեին այս միջնորդության վերաբերյալ և բողաքարկեին, որովհետև հանրությունը ինչքանով որ պետք է տեղյակ լինի, որ իրապես Ռոբերտ Քոչարյանն իսկապես ունի այնպիսի առողջական խնդիրներ, որի հիման վրա նրա խափանման միջոցը պետք է փոխվեր, պետք է նաև տեղեկացված լինի, թե այդ ինչ ֆինանսական միջոցների մասին է խոսքը, որովհետև, կրկնում եմ, որ դրանց օրինականության հետ կապված լուրջ հարցեր կան՝ մանավանդ, որ ունենք  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենք։ Այնպես որ շատ փաստեր կան, որոնցից բխում է, որ այդ միջնորդությունը պետք է քննվեր դռնբաց, ոչ թե դռնփակ եղանակով։ Այնպես որ, դատարանի նման որոշումը որևէ կերպ հիմնավոր համարել չի կարելի՝ նույնիսկ հասկանալի չէ։

 

-Իսկ չե՞ք ենթադրում, թե ինչը կարող էր լինել այս որոշման նպատակը։

 

-Ինձ համար հասկանալի չեն դատարանի նման որոշման հիմքերը, որովհետև որևէ ողջամիտ հիմնավորում չեմ տեսնում։ Դա ավելի շուտ ի՞նչ է հանրությունից գաղտնի՞ պահել այն տեղեկությունը, որը հենց հանրային շահի տիրույթում է գտնվում, դա աբսուրդ է։

 

-Այսինքն՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ թաքցնելու ինչ-որ բան, այնուամենայնիվ կա, դրա համար է այս միջնորդությունը դռնփակ քննվում։

 

-Եթե որևիցե ողջամիտ հիմնավորումներ չենք տեսնում, ապա ստացվում է, որ դատարանը գործում է ի օգուտ Ռոբերտ Քոչարյանի։

 

-Այս համատեքստում տեղյակ եք, որ Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդները դադարեցրել են իրենց ֆիզիկական մասնակցությունը դատական նիստերին։ Կարծում եք, ճի՞շտ որոշում էր սա։

 

-Այս դիրքորոշումը արձանագրում է դատական գործընթացի նկատմամբ վստահության բացակայությունը։ Թավշյա հեղափոխությունից երկու տարի անց նման իրավիճակում հայտնվելը ողբերգական արձանագրում է, և սա իշխանության պատասխանատվության հարցն է նաև, որ այդպես էլ պատշաճ ջանքեր չգործադրեց, որպեսզի վերականգնվի դատական համակարգի հանդեպ հանրության վստահությունը։ Նման իրավիճակներ կարող են ստեղծվել նաև այլ դատական գործընթացներում, որոնք տևական ժամանակ է շարունակվում են և արդյունավետ չեն և վստահելի չեն՝ արդարադատություն իրականացնելու տեսակետից։ Սա արձանագրում եմ՝ որպես դատական համակարգում իշխանությունների վարած քաղաքականության ձախողում, բոլոր այն զեկույցները, ելույթները, որոնց մասին պարբերաբար հնչում են իշխանության կողմից, վկայում են այն  մասին, որ դրանք որևէ իրական նշանակություն չեն ունեցել դատաիրավական համակարգի բարեփոխման հարցում և շատ լուրջ գործողություններ կատարելու խնդիր ունեն։

 

newarmenia.am

Դիտումներ՝ 241

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????