Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին տարեկան հաշվետվություն-2017

February 6, 2018

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ.-ին ՀՀ-ում ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկանքը: Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը, ըստ ԶԼՄ հրապարակումների, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկանքի ձևով ամփոփում է 2015 թ.-ից:

 

Տեղեկանքում ներկայացված դեպքերը հավաքագրվել են 14 առցանց լրատվամիջոցից և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքից:

 

2017 թ.-ը չի առանձնացել հանրային միջոցառումների առատությամբ՝ ի տարբերություն 2015 և հատկապես 2016 թթ.-ի: Չնայած դրան՝ ոստիկանության կողմից բռնարարքներով և այլ ապօրինություններով ուղեկցվող գործողությունների բնույթը  չի փոխվել:

 

2017 թ.-ի մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀ Ոստիկանության ծառայողները ակտիվորեն ներգրավված էին ընտրական գործընթացներում, սակայն ոչ թե որպես ընտրական իրավունքի իրացման երաշխավոր, այլ` այդ իրավունքի խախտող և/կամ որպես խախտողների “պահակախումբ”։Ավելին՝ Ոստիկանության ծառայողները եռանդագին պաշտպանում էին ՀՀԿ շտաբերը և ակտիվորեն ներգրավվում էին այլ հանրային միջոցառումներին` խախտելով անձանց` խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը:

 

Ինչպես նաև՝ անգործություն են դրսևորել ընտրախախտումների և ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման ու մեղավորներին պատասխանտվության ենթարկելու ուղղությամբ, դրսևորել են խտրական վերաբերմունք:

 

Անդրադառնալով 2017 թ.-ին ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի թվային տվյալներին` փաստենք, որ դեպքերի թիվը կրճատվել է, որը, ելնելով նախորդ տարիների  մշտադիտարկման  տվյալներից, պայմանավորված  է  հանրային միջոցառումների սակավաթիվ լինելու հանգամանքով։

 

Մասնավորապես՝ ԶԼՄ-ների մշտադիտարկման ընթացքում հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման 107 դեպք: 2015 թ.-ին արձանագրվել է մարդու իրավունքների խախտման 304 դեպք, իսկ 2016թ.-ին` 338 դեպք։

 

2017-ին ամենաշատը խախտվել են ֆիզիկական բռնությունից զերծ մնալու, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու և խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքները:

 

2017-ին արձանագրված անհատական բնույթի և հավաքների ընթացքում արձանագրված դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը և այլ վիճակագրական տվյալներ ներկայացված են տեղեկանքում:

 

Դիտումներ՝ 1041

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????