Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պետության կողմից անհրաժեշտ քանակով ցավազրկողների չապահովելը ևս խոշտանգում է․ Արթուր Սաքունց

May 13, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

2011 թ․-ի տվյալներով Հայաստանում քաղցկեղից մահացած մարդկանց միայն 8 տոկոսից պակասն են մահանալուց առաջ ստացել ցավազրկողներ։ Այս մասին ասված է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում։

 

Ըստ այդ զեկույցի, հաբերի տեսքով մորֆինը, որը սուր քրոնիկ ցավի ամոքման նախընտրելի դեղամիջոցն է, Հայաստանում առկա չէ։ Դրանց տրամադրման բացառիկ իրավասությունը վերապահված է պետությանը։ Վերջինս դրանք գնում է ներմուծողներից և անվճար տրամադրում դեղատներին և առողջապահական հաստատություններին, որոնք իրենց հերթին դրանք անվճար հատկացնում են պացիենտներին։

 

«Խոշտանգում հասկացողության բովանդակությունն ընդլայնվում է, և խոշտանգում է համարվում նաև պետության կողմից անհրաժեշտ քանակով և ծավալով ցավազրկողների և դրանց մատչելիության չապահովելը»,-մեզ հետ զրույցում նշեց Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։


Ըստ իրավապաշտպանի, սա ևս արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է, քանի որ խոսքը պալիատիվ օգնության մասին է և դիտարկվում է նաև արժանապատիվ մահվան իրավունքի տեսանկյունից։

 

Պալիատիվ խնամքը սահմանվում է որպես բժշկական օգնություն, որի նպատակն է բարելավել կյանքի տևողությունը սահմանափակող հիվանդությամբ ապրող անձանց կյանքի որակը՝ մեղմելով ցավը և ախտանշանները, և հոգեսոցիալական օժանդակություն ցուցաբերելով պացիենտներին և նրանց ընտանիքներին։ 
Պալիատիվ խնամքի նպատակը ոչ թե բուժելն է, այլ՝ խնամելը։

 

Սակայն անհրաժեշտ քանակով և որակով ցավազրկողների տրամադրման հետ կապված Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից մեկը, ըստ Արթուր Սաքունցի, այն է, որ պետությունն ունի պատժողական քաղաքականություն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։ «Այսինքն՝ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարն ավելի է կարևորվում, քան անձի՝ առանց ցավի ապրելու իրավունքը։ Այստեղ մոտեցումը խիստ անհամաչափ է և խիստ սահմանափակում է այդ դեղերի վաճառքը: Պետությունը շատ ավելի քիչ մորֆի է գնում, քան անհրաժեշտ է։ Դա արդեն իսկ խախտում է»,-շեշտեց նա։

 

Human Rights Watch-ի զեկույցում նշվում է նաև, որ պետական գործող իրավակարգավորման պայմաններում ներարկային ափիոնային դեղերի նշանակման կարգը բարդ է, ժամանակատար և զգալիորեն բյուրոկրատացված։ 


Ամբուլատոր հիվանդներին ափիոնային դեղեր կարող են նշանակել միայն ուռուցքաբանները, այն էլ՝ միայն քաղցկեղով հիվանդներին։ Ուռուցքաբանները կարող են ափիոնային դեղեր նշանակել միայն մի քանի բժիշկների կողմից որոշումը ստորագրելուց հետո, ընդ որում՝ նույնիսկ դրանից հետո յուրաքանչյուր նշանակման համար անհրաժեշտ է մի քանի ստորագրություն և կնիք։

 

«Երբ հիվանդը ստանում է ցավազրկողները, մինչև ամպուլաներն օգտագործած չվերադարձնի, հաջորդը չի կարող ստանալ։ Այս մոտեցումն ուղղակի աբսուրդ է։


Դու չպետք է անձի նկատմամբ ունենաս մեղավորության կանխավարկած, որ եթե նա ստանում է ցավազրկողը, անպայման պետք է վաճառի։ Եթե նա ստանում է ու վաճառում, պետությունը պետք է հենց դրա դեմ պայքարի, բայց իրավունք չունի դրանից ելնելով պացիենտին չվաճառել այդ դեղը»,- նշեց Արթուր Սաքունցը։

 

infocom.am

Դիտումներ՝ 700

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????