Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իրավասու պետական մարմինների վարքագիծը՝ զորակոչի գործընթացում և զորակոչից խուսափելու հիմքով հարուցված քրեական գործերի քննության, զորակոչիկների վերաբերյալ կայացրած որոշումների բողոքարկման և վաղաժամ զորացրված զինծառայողների առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման գործերով․ վերլուծություններ

January 16, 2020

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է զորակոչիկներին և զինծառայողներին տրամադրած իրավական աջակցության շրջանակում իրավասու պետական մարմինների վարքագծի վերաբերյալ երկու վերլուծություն։

 

Առաջինը վերաբերում է պետական մարմինների վարքագծին զորակոչի գործընթացում, երկրորդը՝ զորակոչից խուսափելու հիմքով հարուցված քրեական գործերի քննության, զորակոչիկների վերաբերյալ կայացրած որոշումների բողոքարկման և վաղաժամ զորացրված զինծառայողների առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման գործերով։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկներին, զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին իրավական աջակցություն է տրամադրում 2008 թ․-ից։ Իրավական աջակցության վերաբերյալ համակարգված տվյալներ առկա են 2010-2019 թթ․-ի համար, որի շրջանակում էլ իրականացվել է վերլուծությունը։

 

Այս ժամանակահատվածում ՀՔԱՎ-ը իրավական աջակցություն է տրամադրել 764 անձի․ ինչպես զինծառայողների, այնպես էլ զորակոչիկների, նախազորակոչի ու զորակոչի ենթակա անձանց հիմնական խնդիրները կապված են եղել առողջական խնդիրների հետ՝ զինծառայողների դեպքում՝ 72 %, երկրորդ խմբի դեպքում՝ 75 %։

 

Այս անձանց իրավական աջակցություն տրամադրելու շրջանակում ՀՔԱՎ-ը առնչվում է տարբեր պետական մարմինների հետ։

 

2010-2019 թթ․-ին զինկոմիսարիատների վարքագծում խնդիրներ են արձանագրվել զորակոչի մասին պատշաճ ծանուցելու, առողջական վիճակի հետազոտության ակտերը, փորձաքննությունների եզրակացությունները տրամադրելու, զինկոմիսարիատը փոխելու դեպքում հաշվառման, բժշկական հետազոտություն անցնելու համար երկարատև հերթերի հարցում։

 

Զորակոչի գործընթացում Պաշտպանության նախարարության հետ հարաբերություններում արձանագրված հիմնական խնդիրը տեղեկատվական հարցումներին ուշացումով կամ ոչ ըստ էության պատասխանելն է։

 

Զորակոչի գործընթացում մեծ է նաև բժշկական հաստատությունների դերը․ նրանք շատ դեպքերում չեն արձանագրում զորակոչիկի առողջական իրական վիճակը, չեն տրամադրում բժշկական հետազոտությունների վերաբերյալ եզրակացությունների օրինակները՝ չնայած օրենքով սահմանված պարտավորություններին։

 

Մասնավոր բուժհաստատությունների դեպքում պատկերը տարբերվում է։

 

Զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովների առնչությամբ հիմնական խնդիրը զորակոչիկների առողջական վիճակի գաղտնիության իրավունքի խախտումն է, երբ զննումն իրականացվում է այլ անձանց ներկայությամբ, ինչպես նաև մի քանի առողջական խնդիր ունեցող զորակոչիկների դեպքում ոչ բոլոր խնդիրներով զննություն իրականացնելը։

 

Իսկ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը լիարժեք չի իրականացնում իր գործառույթները, հաճախ ԿԲՀ եզրակացությունը չի համապատասխանում բժշկական հետազոտություններով տրված ախտորոշումներին, արդյունքում կայացվում է զորակոչիկի համար ոչ բարենպաստ որոշում։

 

Երկրորդ վերլուծությունը՝ զորակոչից խուսափելու հիմքով հարուցված քրեական գործերի քննության, զորակոչիկների վերաբերյալ կայացրած որոշումների բողոքարկման և վաղաժամ զորացրված զինծառայողների առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման գործերի շրջանակում պետական մարմինների վարքագծի վերաբերյալ, իրականացվել է 2016-2019 թթ․ տրամադրված իրավական աջակցության հիման վրա։

 

Այս ժամանակահատվածում իրավական աջակցություն է  տրամադրվել 505 քաղաքացու։ Դրա շրջանակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ուղղակի կամ անուղղակի ձևով առնչվել է ՀՀ պաշտպանության նախարարության, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի, Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի, տարածքային զինվորական կոմիսարիատների, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինների հետ։

 

Կայազորային քննչական բաժինների դեպքում հիմնական խնդիրը զորակոչից խուսափելու հիմքով բոլոր դեպքերում քրեական գործերի հարուցումն է՝ առանց հաշվի առնելու պատճառները, քննությունն ընթանում է խախտումներով, ավելին՝ չնայած հարուցված քրեական գործին ու զինծառայության չմեկնելու պատճառներին՝ զորակոչիկներին «հորդորում» են վերանայել իրենց որոշումները։ Այսպիսով՝ նրանք դրսևորում են զորակոչ ապահովող մարմնի վարքագիծ։

 

Զորակոչիկների վերաբերյալ կայացված որոշումների բողոքարկման գործընթացում գրեթե բոլոր դեպքում Պաշտպանության նախարարյունը մերժում է վերադասության կարգով բողոքարկումները, այս առումով Նախարարության վարքագիծը էապես չի փոխվել։

 

Վարչական դատարանում բողոքարկման գործընթացում հիմնական խնդիրը գործերի քննության երկար ժամկետներն են։ Նույն իրավիճակն է ընդհանուր իրավասության դատարաններում՝ վաղաժամ զորացրված զինծառայողների առողջությանը պատճառված վնասը փոխհատուցելու գործերով։

 

Պետք է արձանագրել, որ որոշ մարմինների դեպքում, ըստ տարիների, դրական տեղաշարժ կա։

 

Երկու վերլուծություններում բացահայտված խնդիրները վերացնելու ուղղությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրել է առաջարկություններ։

 

Դրանք և այլ մանրամասներ ներկայացված են վերլուծություններում։

 

 

Դիտումներ՝ 2245

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????