Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Ես չեմ հասկանում՝ գնալ դատարանի մոտ, որը թեկուզ ամենաանվստահելին է, նրանից ի՞նչ պահանջել». Արթուր Սաքունց

May 20, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համամիտ չէ այն գնահատականների հետ, թե Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու կոչ-նախաձեռնությունը Սահմանադրական կարգի տապալում է, կամ, որ այն կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Միաժամանակ նա կարծում է, որ այս մեթոդներով չէ, որ պիտի գնալ խնդրի լուծմանը։

 

168.am-ի հետ զրույցում նա մասնավորապես նշեց. «Դատական իշխանության արմատական փոփոխությունների տեղը և մարմինը, որն ունի և՛ լիազորություններ, և՛  իրավունք ու լեգիտիմություն, և՛ կարողություն, Ազգային ժողովն է, բայց, իհարկե, նաև Արդարադատության նախարարությունը, որը պետք է ժամանակին անհրաժեշտ իրավական գործիքները մշակեր, որպեսզի չունենայինք այն պատկերը, որն ունենք, որովհետև ամբողջ դատական իշխանությունը ձևավորվել է վերջին առնվազն 20 տարվա ընթացքում ՝ դատական, այսպես կոչված, բարեփոխումների շրջանակում, և միտված է եղել սպասարկելու նախորդ իշխանությունների շահերը. դա է եղել տրամաբանությունը և, բնականաբար, հեղափոխությունից հետո էդ դատական իշխանությունը պետք է փոխվեր:

 

Այսինքն՝ արմատական փոփոխություն պետք է արվեր, եթե չեն արել ժամանակին, հիմա ըստ էության՝ արձանագրում ենք այն խնդիրները, որը չարված փոփոխությունների հետևանք էր. հիմա նման մեթոդները չեն, որ պետք է լուծում տան։ Չնայած ուշ չի, և, բոլոր դեպքերում, էլի վերադառնալու ենք Ազգային ժողով և Կառավարություն, և կարծում եմ՝ ամենաճիշտ ճանապարհը դա է»։

 

Արդարադատության նախարարության մասին վերջինիս դիտարկմանն անդրադառնալով՝ ճշտեցինք նաև իրավապաշտպանի վերաբերմունքը Արդարադատության նախարարի լռության մասին։

 

«Ես ընդհանրապես զարմանում եմ, և, իհարկե, մյուս կողմից էլ հասկանում եմ՝ բան պետք է ունենա ասելու, որ ասի»,- ասաց նա։

 

Արթուր Սաքունցին խնդրեցինք նաև իրավիճակի մասին իրավական գնահատական տալ, ինչին ի պատասխան՝ նա ընդգծեց. «Ի վերջո, խնդիրը հանգում է նրան, որ դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը վերականգնելու խնդիր կա, բայց էս խնդիրը էս ճանապարհով լուծելը լուծում չի, և անընդհատ մենք գործ ենք ունենալու այսպիսի ցնցումների հետ»։

 

Նա նկատեց նաև, որ, եթե գործադիր կամ օրենսդիր իշխանության հետ կապված ակցիաները կամ բողոքի ցույցերը հասկանալի են, որովհետև  դրանք փոխկապակցված են՝ առնվազն Ազգային ժողովն է  ձևավորում Կառավարությունը և այլն, բայց դատական իշխանությունը, ըստ էության՝ ինքը չէ իր համար օրենքներ հորինում. «Օրենքները, իրավական նորմերը, ընթացակարգերը, ինստիտուցիոնալ փոփոխությունները կատարվում են հենց Ազգային ժողովում, և ես չեմ հասկանում՝ գնալ դատարանի մոտ, որը թեկուզ ամենաանվստահելին է, նրանից ի՞նչ պահանջել»։ 

 

168.am

Դիտումներ՝ 565

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????