Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ոչ թե պետք է վարչապետի ելույթը լինի հրապարակային, այլ նախևառաջ` ապրիլյան պատերազմի զեկույցը, որը չեղավ

June 5, 2023

Լրատվամիջոցները մեր մասին

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը կլինի հրապարակային: Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը:

 

«Կան կարևոր բաներ, որոնք դուք պետք է իմանաք, բանակցային գործընթացի մասին էլ եմ ես խոսելու: Ես հիմա այդ թեմայի վրա եմ կենտրոնացած, փորձում եմ հասկանալ՝ ինչ խոսեմ և ինչի մասին լռեմ, որ չվնասեմ պետությանը»,-ասել է նա:
 
 

Ի դեպ,  Քննիչ հանձնաժողովում իր մասնակցության մասին Փաշինյանն ասել էր դեռ Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

 

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնաժողովը կհրավիրի հունիսին․ «Կունենանք ելույթի և՛ հրապարակային, և՛ փակ հատված, բայց մեծամասամբ կլինի հանրային»,-հավելեց Քոչարյանը։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ներկայանալու և հրապարակային ելույթ ունենալու մասին հայտարարությանը, նշեց․«Ես չեմ կարող ասել, թե ինչ արդյունք կտա, ուղղակի կասեմ հետևյալը՝ քանի որ մենք չունենք հանձնաժողովի վերջնական եզրակացությունը և քանի որ ամբողջական տեղեկատվություն չունենք, դժվար է, եթե չասեմ անհնար, մեկ ելույթի հիման վրա որևէ եզրակացություն կամ կարծիք կազմել 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ։

 

Ավելին, ես նույնիսկ կպնդեի, որ ոչ թե վարչապետի ելույթը լիներ հրապարակային, այլ նախևառաջ ապրիլյան պատերազմի զեկույցը լիներ հրապարակային, որն այդպես էլ չեղավ և երաշխիք լիներ, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների զեկույցը լիներ հրապարակային, մանավանդ որ դա հանրային մեծ ուշադրության արժանի հարցեր են, և որպեսզի հանրությունը կարողանա քննիչ հանձնաժողովի կողմից համակողմանի և ամբողջական ուսումնասիրության հիման վրա ունենա օբյեկտիվ պատկեր»:

 

Սաքունցի խոսքով՝ այդ հանձնաժողովի աշխատանքների ընթացքի մասին տեղեկատվություն քիչ է եղել, բայց բոլորը սպասում են վերջնական արդյունքին. «Որպեսզի ունենանք դիրքորոշում և կարծիք, պետք է հենվենք զեկույցի վրա, իսկ զեկույցը պետք է հասանելի լինի հանրությանը։ Մարդիկ պետք է տեսնեն զեկույցը, բայց մինչև հիմա անգամ այդպես էլ չապահովեցին ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակայնությունը»:

 

Հնչող տեսակետին, թե չենք ունենա օբյեկտիվ բացահայտում և զեկույց, իրավապաշտպանն ասաց. «Ես չեմ ուզում ելնել այն կանխավարկածից, թե չի լինելու օբյեկտիվ զեկույց, մենք չենք ելնում նրանից, որ մեկ է՝ չեն ապահովելու օբյեկտիվությունը: Այնուամենայնիվ, հեղափոխությունից հետ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծվեց և իրականացրեց աշխատանքը։

 

Մենք պետք է շարունակենք պահանջել, որ և հրապարակայնացնեն ապրիլյան պատերազմի հանգամանքների հիման վրա զեկույցը և 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը հրապարակային լինի։ Տվյալ դեպքում ծավալը բավական մեծ է և չեն կարող այդ կարճ ժամետում այդքան հսկայական աշխատանքներ իրականացնել»:

 

Սաքունցը նաև կոչ արեց իրենց ևս հրավիրել հանձնաժողով. «Թող հրավիրեն, ապրիլյանի ժամանակ էլ մեզ չհրավիրեցին, բայց մենք այդ հանձնաժողով մեր զեկույցներն ուղարկեցինք, 44-օրյայի հետ կապված զեկույցը դեռ չենք ուղարկել, բայց անպայման կուղարկենք»,-ընդգծեց նա:

 

 

Լրատվամիջոցը՝  1in.am ։

Դիտումներ՝ 20

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????