Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քրեորեն պատժելի պետք է լինի ոչ միայն երկրի ինքնիշխանության, այլև ժողովրդավարության դեմ ոտնձգությունները

February 22, 2023

Լրատվամիջոցները մեր մասին

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ նախագծի՝ պատիժ է սահմանվելու բռնությամբ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված կոչերի համար։  Առաջարկվում է սահմանել. «Ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը  պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:

 

Հելիսնիկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջիին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ բոլոր Սահմանադրությունների առաջին հոդվածով սահմանվում է Հայաստանը որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական,  իրավական պետություն, որն անփոփոխ հոդված է։

 

«Սրանք ՀՀ սահմանադրական կարգի հիմքերն են, արժեքներ են, որ պետք է պաշտպանվեն, և որևէ փոփոխություն չի կարող լինել: Ավելին, որևէ գործողություն, որն ուղղված կլինի նման արժեքների դեմ, պետք է կանխվի, իսկ մեղավորներն էլ պատասխանատվության  պետք է ենթարկվեն։ Սպառնալիքի կիրառման դեպքերում պատիժն ավելի խիստ պետք է լինի։ Առաջարկվող նախագծով խոսքը միայն ինքնիշխանությանն է վերաբերում: Այս հոդվածը պետք է լրացվի․ նաև ժողովրդավարության վերացման դեմ, իրավական պետության արժեքները և սկզբունքները վերացնելուն ուղղված գործողությունները պետք է պատժվեն: Սահմանադրության առաջին հոդվածում արձանագրված այդ անփոփոխելի համարվող բոլոր սկզբունքների դեմ ոտնձգություն կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն, հատկապես եթե այդ գործողությունները ուղեկցվում են ոչ միայն սպառնալիքներով»,-հայտարարեց իրավապաշտպանը:

 

Նրա խոսքով, պետք է հասկանանք, որ անվտանգությունը և ժողովրդավարությունը, իրավական պետությունը, սոցիալական պետության սկզբունքներն անքակտելի են, և քրեական օրենսգրքում դրանք չպետք է անջատ դիտարկվեն. «Կարող է դու լինես ինքինշխան, բայց բռնապետական պետություն, այդ դեպքում ժողովրդավարությունդ ոչ պակաս կարևոր արժեք է։ Այս նախագիծն ամբողջական չէ, այն պետք է ամբողջական արտացոլի առաջին հոդվածով սահմանված դրույթները»,-ասաց Սաքունցը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում կան ուժեր, որոնք հրապարակավ հայտարարում են, որ թույլատրելի է ՀՀ-ի Ռուսաստանի միանալը. «Նրանք խոսքից կարող են անցնել նաև գործողությունների, նաև ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներն են ոտնահարում: Այնպես որ ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան պետության բոլոր սկզբունքների դեմ բոլոր գործողությունները պետք է քրեորեն պատժելի համարվեն։

 

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանին հարց ուղղեց՝ եթե որևէ մեկը հայտարարի, թե Հայաստանը պետք է միանա Բելառուսի հետ միությանը, արդյո՞ք պետք է պատժվի խոսքերի համար։ Փոխնախարարն էլ նշեց, որ միություններին անդամագրվելն իրականացվում է հանրաքվեների կամ այլ ճանապարհներով, որոնք բռնի ուժի կիրառում չեն ենթադրում, իսկ նախագիծը խոսում է այն մասին, որ պետք է լինի բռնի ուժի կիրառում կամ դրա դրսևորում։ Հետևաբար, կարծում եմ՝ այդ մասով նախագծով նախատեսված հոդվածը չի վերաբերում»։    

 

Սաքունցի կարծիքով՝  քաղաքացիական օրենսգրքով պետք է նախագիծ սահմանել, որ նման հայտարարություններ տարածողների նկատմամբ այլ պատիժ կիրառվի. «Այստեղ չպետք է ավելորդ ամոթխածություն կամ զսպվածություն ցուցաբերել, որովհետև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիան հստակ սահմանում է, որ խոսքի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել: Նման կարծիքները չպետք է պաշտպանված լինեն, եթե դրանք ուղղված են  ժողովրդավարական պետության անվտանգության, այսինքն՝ նրա ինքնիշխանության դեմ:

 

Այս հոդվածի առաջադրումը մեկ բան է ցույց տալիս, որ իրապես վտանգը շատ ավելի մեծ է, քան հանրությունը պատկերացնում է: Միայն ՀՀ ինքնիշխանությունը չէ վտանգված, նաև կարևոր են ժողովրդավարական ինստիտուտների պահպանումը։ Ի դեպ, այս խնդիրը ոչ միայն Հայաստանն ունի, ժողովրդավարական պետությունները ևս ունեն այս սպառնալիքները: 2008-ից հետո մենք տեսանք, թե պուտինյան ռեժիմը հիբրիդային պատերազմի ինչ մեթոդներ սկսեց կիրառել ժողովրդավարական պետությունների, այդ թվում Հայաստանի դեմ»,-ընդգծեց Սաքունցը:

Դիտումներ՝ 75

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????