Առողջության պաշտպանվածության իրավունք | Գործունեություն | Խտրականությունից զերծ մնալու իրավունք | Պետական կառույցներ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
⏳ Հունիսի 8-10-ը Երևանում անցկացվեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեբուժական պրակտիկայի XXI դարի նորարարությունները» խորագրով տարածաշրջանային համաժողովը։ Համաժողովին մասնակցում էին հոգեկան առողջության ոլորտի մասնագետներ Նորվեգիայից, Շվեդիայից, Հնդկաստանից, Հունաստանից, Վրաստանից և այլ երկրներից:
📑 Համաժողովի ընթացքում անցկացված գիտական սիմպոզիումներից մեկի թեման էր Մարդու իրավունքները և հոգեկան առողջությունը։ Սիմպոզիումին որպես խոսնակ հանդես է եկել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
📝 Սաքունցը խոսել է Հայաստանում հոգեկան առողջության բնագավառում քաղաքականության մասին՝ մարդու իրավունքների համատեքստում։ Իր խոսքում անդրադարձել է
💡 հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց լսված լինելու, մասնակցայնության ապահովման, անգործունակության ինստիտուտի վերացման անհրաժեշտությանը։
💡 Սաքունցը նշել է, որ թեև Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություններ, որոնցից բխում է ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը, սակայն հոգեկան առողջության ծառայությունները շարունակում են կենտրոնացած լինել փակ և մարդու իրավունքների խախտման մեծ ռիսկեր պարունակող հոգեբուժական և խնամքի հաստատություններում։ Բացակայում են հասանելի, մատչելի և մարդու իրավունքների վրա հիմնված այլընտրանքային ծառայությունները։ Ավելին, ֆինանսական հիմնական հատկացումներն ուղղվում են այդ հաստատությունների վերակառուցմանն ու վերանորոգմանը, իսկ ապաինստիտուցիոնալացման ռազմավարությունը բացակայում է։
💡 Անդրադառնալով ոչ հոժարակամ բուժմանը՝ խնդրահարույց է գնահատել ոչ հոժարակամ բուժման գործերի քննման տևողությունը՝ արձանագրելով, որ անձը փաստացի զրկվում է ազատությունից։
💡 Սաքունցը շեշտել է հոգեբուժական հաստատություններում մահացության դեպքերը, որոնց առթիվ քրեական գործեր չեն հարուցվում։
💡 Ելույթի վերջում ՀՔԱՎ-ի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձել է հոգեմետ դեղորայքի ոչ պատշաճ որակի խնդրին՝ նշելով, որ հայտարարվող տենդերները շեշտը դնում են ցածր գնի պահանջի ապահովման վրա՝ անտեսելով դեղորայքի արդյունավետությունը։
Leave a Reply