Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Նման մեխանիզմով ՍԴ-ն հանդես է գալիս պետության զավթումն ամրագրողի դերում». Արթուր Սաքունց

January 28, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին շատ ենք անդրադարձել և որակել այս Սահմանադրությանը` որպես պետության զավթումն ամրագրող փաստաթուղթ:

 

Ուղղակի ներկայացնում եմ մի քանի հոդված, որպեսզի և՛ հիշեցնեմ, և՛ ավելի կոնկրետացնեմ գնահատականի հիմնավորումներից մեկը:

 

Եվ այսպես, Սահմանադրության մի քանի հոդվածներով ինչ է ասվում:

 

Հոդված 168. Սահմանադրական դատարանի լիազորությունները

 

Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝

 

2) մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը.

 

Հոդված 170. Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները

 

1. Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ:

2. Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

 

Պարզ է, չէ, որ Սահմանադրության մեջ փոփոխության որևէ նախագիծ մինչ ընդունումը, անկախ նրանից կընդունվի հանրաքվեով, թե Ազգային ժողովի կողմից (ըստ այս Սահմանադրության` Սահմանադրության մեջ փոփոխություններ կարող է կատարվել նաև Ազգային ժողովի կողմից), ապա պետք է նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը լինի: Ասենք, եթե Սահմանադրական դատարանի որոշումը եղավ դրական, որ փոփոխության նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը, խնդիր չկա, հետագա որոշման ընդունման համար: Իսկ եթե Սահմանադրական դատարանը որոշեց, որ փոփոխության նախագիծը հակասում է Սահմանադրությանը, իսկ նման որոշումը վերջնական է, բողոքարկման ենթակա չէ, ապա փոփոխության նախագիծը որևէ կերպ չի կարող ընդունվել՝ հանրաքվեի կամ Ազգային ժողովի կողմից:

 

Հիմա, մեջ եմ բերում Սահմանադրության մեկ այլ հոդված.

 

Հոդված 89. Ազգային ժողովի կազմը և ընտրության կարգը

 

1. Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից:

 

2. Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

 

3. Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը: Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները և կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով:

 

Հիմա պատկերացրեք, որ Սահմանադրական դատարան է ներկայացվում Սահմանադրության նշված հոդվածում փոփոխություն կատարելու առաջարկություն՝ ենթադրենք, վերացնելու կայուն քաղաքական մեծամասնության դրույթը: Պատկերացնում եք` Սահմանադրական դատարանն ինչ որոշում է կայացնելու, բնականաբար, որ հակասում է սահմանադրության 89 հոդվածի 3-րդ մասի դրույթին, այսինքն` հակասում է Սահմանադրությամբ ամրագրված կայուն քաղաքական մեծամասնության դրույթը մնում է անփոփոխ:

 

Ահա նման մեխանիզմով Սահմանադրական դատարանը հանդես է գալիս պետության զավթումն ամրագրող Սահմանադրության սահմանադրական դրույթի պահպանողի դերում:

 

Փակ շրջան է ստացվում, եթե մնանք այս Սահմանադրության շրջանակում, որն ընդունվել է կեղծիքներով և որի արդյունքները կեղծված են»:

 

 
 
Դիտումներ՝ 577

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????