Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Դա էր մնացել պակաս, որ ժողովորդավարական ու իրավական պետությունում Գաբրիել Բալայանը հաթաթա տա իրավապաշտպաններին». Արթուր Սաքունց

February 28, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը մնացել է մինչհեղափոխական Հայաստանում, եթե սպառնում է իրավապաշտպաններին: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

Հիշեցնենք, որ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձել էր բանակի խնդիրների մասին բարձրաձայնող իրավապաշտպանների գործունեությանը: Նա ասել էր, որ որոշ իրավապաշտպաններով առաջիկայում կզբաղվեն իրավապահ մարմինները:

 

«Ես այդ իրավապաշտպաններին համարում եմ չակերտավոր իրավապաշտպաններ: Ես անգամ ունեմ տեղեկություն, որ այդ իրավապաշտպանները կոնկրետ քայքայիչ գործունեություն են իրականացնում:

 

Իմ պատկերացմամբ՝ նրանցից մի քանիսի մոտ յուրաքանչյուր ողբերգական դեպք հրճվանք է առաջացնում: Փորձում են գնալ, տեղում հրահրել հարազատներին՝ որոշակի գործողություններ իրականացնելու համար:

 

Դռնից հանում են, լուսամուտից են փորձում մտնել, լուսամուտից հանում են, դռնից են փորձում մտնել: Ես կարծում եմ՝ շուտով իրավապահ մարմինները կսկսեն զբաղվել այդ դեպքերով, որովհետև վիշտ ունեցող մարդու վիշտը նորից փորձում են խորացնել, տարբեր պատմություններ հորինել»,- ասել էր Բալայանը:

 

Նա որոշ իրավապաշտպանների գործունեությունը «քայքայիչ» էր որակել՝ նշելով, որ իրավապահ մարմինները կպարզեն՝ ովքեր են ֆինանսավորում նրանց և ինչի համար:

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ի պատասխան ասում է, որ Գաբրիել Բալայանը նման հայտարարությամբ բացառիկ անպատասխանատու պաշտոնատար անձ է հանդես գալիս և բացարձակապես չի խոսում գերատեսչության և իր կողմից պարտավորությունների կատարման մասին:

 

«Նա հաշվետվություն չի ներկայացնում և չի հասկանում, որ իրենց չարած գործողությունների հետևանքով են տեղի ունենում այդ մահվան դեպքերը: Իսկ այդ դեպքերի վերաբերյալ ահազանգերին որակումներ տալով՝ նա նպատակ է հետապնդում լռեցնել, ավելին, սպառնում է ենթադրյալ քրեական հետապնդմամբ՝ մոռանալով, որ պաշտոնատար անձի կողմից հենց իր պարտականությունները չկատարելն է, որ հանգեցրել է ծանր հետևանքների, հանդիսանում քրեական հետապնդման հիմք»,- ասում է Սաքունցը:

 

Նա հավելեց, որ կոչ է անում պաշտպանության փոխնախարարին զերծ մնալ նման գնահատականներից և զբաղվել գործով:

 

«Դա էր մնացել պակաս, որ ժողովրդավարական ու իրավական պետությունում պաշտոնատար անձը հաթաթա տա իրավապաշտպաններին»,- հավելեց իրավապաշտպանը: 

 

medialab.am

Դիտումներ՝ 475

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????