Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ ռեսուրսը մսխվել է ռուսական կայսրության պահպանման, վերականգնման ու շարունակման համար․ Ա․Սաքունց

August 28, 2023

Լրատվամիջոցները մեր մասին | Տեսադարան

«Ա1+»-ի հետ զրույցում  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով ՀՀ անկախության հռչակագրին, նշում է «ՀՀ ռեսուրսը մսխվել է Ռուսաստանի կայսրության պահպանման, վերականգնման ու շարունակման համար։ Սահմանափակվել է քո զարգացումը, ՀՀ սահմանադրությունը ստորադասվել է Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերին։ Եվ Պուտինը, որ ողբերգությամբ է ընդունում ԽՍՀՄ փլուզումը, օրգանապես ատում է Ղարաբաղ հասկացությունը»։

 

Օգոստոսի 23-ին լրացավ ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձը։

 

Իրավապաշտպանն անդրադարձավ նաև գործող իշխանությունների քաղաքականությանը, քննադատեց նրանց, որ չեն իրականացնում տարբեր ոլորտներում խոստացած բարեփոխումները․ «2021թ․ ընտրված ԱԺ-ն չի արտահայտում այն տենդենցները, որ ժողովրդի մոտ կան։ Բովանդակային բարեփոխումներ իրականացնելու կարողություն չեն դրսևորում»։

 

Ա․Սաքունցը նաև հարց բարձրացրեց, թե ինչու մինչև հիմա քննարկման առարկա չի դարձել Հանրապետական կուսակցության գույքի ձեռք բերման օրինականության հարցը։ «Ի՞նչ կլիներ, եթե չազգայնացվեր նույն Կոմկուսի գույքը։ ԱԺ-ն հիմա Կոմկուսի շենքում է։ Իշխանությունները չհասկացան, որ պետության զավթման ժամանակ ձեռք բերված նման սեփականությունը չի կարող պաշտպանված լինել սեփականության իրավունքով»,- հավելեց Սաքունցը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։


Դիտումներ՝ 25

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????