Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Տեղեկանք։ Զինված ուժերի բարեփոխումներին, վերակառուցմանը և արդիականացմանն ուղղված ՀՀ Կառավարության գործողությունների գնահատում` ըստ լրատվական նյութերի և պաշտոնական տեղեկությունների

July 22, 2022

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2021 թվականի նոյեմբերի 30-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակեց տեղեկանք ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին, վերակառուցմանը և արդիականացմանն ուղղված ՀՀ Կառավարության մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 30-ը իրականացրած գործողությունների գնահատման արդյունքների վերաբերյալ:

 

Տեղեկանքն անդրադառնում է  ՀՀ զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ Կառավարության 2021 - 2026 թթ. հնգամյա ծրագրով նախատեսված առաջնահերթություններին

 

Կարևորելով բարեփոխումների գործընթացի գնահատման շարունակականությունը, ինչպես նաև զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների բարելավման անհրաժեշտությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է հետևել ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին, վերակառուցմանը և արդիականացմանն ուղղված ՀՀ Կառավարության գործողությունների իրականացման գործընթացին։

 

Ինչպես հիշատակված, այնպես էլ ներկայացվող տեղեկանքում  ՀՔԱՎ-ն ուսումնասիրություններն իրականացրել է զինված ուժերում բարեփոխումների վերաբերյալ պաշտոնական աղբյուրներով և զանգվածային լրատվամիջոցներով տարածված և հանրությանը հասանելի դարձած տեղեկությունների վերլուծությունների հիման վրա։

 

Տեղեկանքն անդրադառնում է ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ ենթակետի բոլոր 11 առաջնահերթություններին առանձին-առանձին։

 

2022 թ․ հունիսի 23-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Երևանում ներկայացրեց «Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ կանաչ թուղթ» աշխատությունը, որի համահեղինակներն են բրիտանական Լեսթերի համալսարանի դոկտորանտ և դասախոս, պ.գ.թ. Էդուարդ Աբրահամյանը և ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը։

 

Անդրադառնալով Կառավարության 2021–2026 թթ. հնգամյա ծրագրով նախատեսված զինված ուժերի բարեփոխումների առաջնահերթությունների կատարմանը՝ արձանագրում ենք հետևյալը.

 

  • ըստ պաշտոնատար անձանց՝ պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ուղղությամբ որոշակի քայլեր կատարվում են՝ դրա հիմքում որպես շահագրգռող գործոն դնելով զինծառայողների ֆինանսական ապահովությունը, սակայն այդ ուղղությամբ քայլերը տեսանելի չեն,

  • զինվորական ծառայության ժամկետների փոփոխության վերաբերյալ հստակ որոշում դեռևս չկա,

  • ազգային անվտանգության ռազմավարության վերանայման ու նոր ռազմական դոկտրինի մշակման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին տեղեկություններ ևս հայտնի չեն,

  • հայտնի չէ նաև, թե ինչ քայլեր են կատարվել միասնական ավտոմատացված կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ,

  • զինված ուժերի կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավման ուղղությամբ իրականացված գործողությունների մասին ևս բավարար չափով թափանցիկություն չկա,

  • Հայաստանը շարունակում է իր զինված ուժերի բարեփոխումներն իրականացնել Ռուսաստանի նման ավտորիտար պետության աջակցությամբ և մասնակցությամբ,

  • հաշվի առնելով ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի առկայությունը՝ կարելի է արձանագրել, որ ՀՀ զինված ուժերում կրթության ոչ բավարար մակարդակը և կանոնադրային հարաբերությունների խախտումները շարունակում են մնալ զինված ուժերի բարեփոխումներին խոչընդոտող կարևորագույն հանգամանքներ,

  • հայտնի չէ, թե ինչ ծավալներով է Հայաստանում զարգանում տեղեկատվական և կիբեռանվտանգության ոլորտը, և արդյոք այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը բավարար են երկրի անվտանգության ապահովման համար,

  • զինված ուժերում քրեական հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունները վկայում են բարոյահոգեբանական վիճակի ոչ բավարար մակարդակի մասին։

  • ռազմավարական նշանակության օբյեկտների ու ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ տարված աշխատանքների արդյունավետությունը դեռևս անհնար է գնահատել՝ ոչ բավարար քանակի տեղեկությունների պատճառով,

  • պաշտպանական ոլորտում ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների ընդլայնման, մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմերի ձևավորման տեսանկյունից դեռևս արդիական է մնում ռազմական օմբուդսմենի ինստիտուտ ստեղծելու առաջնահերթությունը:

 

Տեղեկանքն՝ ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 237

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????