Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պատժաչափերը խստացվել են, քաղաքական կամքը կա. ռիսկի չեն գնա ընտրակաշառք բաժանել

March 5, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

«Մեդիա կենտրոնում» «Ընտրակաշառք «Ոչ»-ի օգտի՞ն. իրակա՞ն, թե՞ կեղծ օրակարգ, հանրաքվեն՝ փորձաքար իշխանությունների համար» թեմայով քննարկմանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ասաց. «Մենք ունենք լուրջ մարտահրավեր, ապատեղեկատվության, շահարկումների մի ամբողջ պաշարի հետ գործ ունենք, թացը չորից տարանջատելու այս դժվարությունը լուրջ մտահոգող գործոն է, որը ուղեկցելու է հանրաքվեին»: Ըստ նրա, սպասվող հանրաքվեն թավշյա հեղափոխությունից հետո երկրորդ համազգային քվեարկությունն է՝ չհաշված Երեւանի ավագանու ընտրությունները: «Ես սա որակում եմ առաջին քննությունը իշխանությունների համար: Այսինքն՝ սա քննություն է լինելու ազատ եւ արդար ընտրություններ կազմակերպելու տեսակետից: Գործիքները կան, բայց գործի չի դրվել նախորդ քվեարկությունների ժամանակ»: Ըստ Սաքունցի, վարչական ռեսուրսների տիրապետողն ինքն է անցկացնում քվեարկություն եւ «Իմ քայլը» գտնվելու է խոշորացույցի ներքո: Պարոն Սաքունցը մտահոգություն ունի, որ դատական համակարգի չբարեփոխվելը կարող է խոչընդոտել. «Մենք տեսնում ենք, որ խնդիրներ են ծագում հենց այդ մարմինների հետ կապված»: Դանիել Իոաննիսյանի խոսքով. «Եթե որեւիցե գործատու իր աշխատողներին պարտադրի անել քարոզչություն, կամ քվեարկել այո-ի կամ ոչ-ի օգտին, մասնակցել հանրաքվեին կամ զերծ մնալ մասնակցելուց, այդ արարքը ծանր հանցագործություն է, այդ արարքի համար մինչեւ 6 տարի կարելի է բանտում հայտնվել»:

 

Ըստ Սաքունցի, շատ կարեւոր է իշխանության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ոստիկանության բացառիկ թափանցիկ եւ հաշվետու գործելակերպը, որը հիմք կտա հանրությանը զերծ մնալ այն հնարավոր ապատեղեկատվություններից, որը կարող է կիրառվել: Արթուր Սաքունցն ասաց, որ իրենք էլ են լսել ընտրակաշառք բաժանելու ահազանգեր, բայց չեն կարող հղում կատարել այդ ահազանգերին, քանի դեռ դրանք ստուգված չեն: 

 

Ամբողջական հոդվածը՝ aravot.am

Դիտումներ՝ 497

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????