Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Մեկ դատական ակտով չես կարող ասել, որ դատական իշխանությունն անկախ է». Արթուր Սաքունց. «Ժամանակ»

January 28, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Երկու օր է՝ հանրությունը և մեդիադաշտն ակտիվորեն քննարկում է ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատարանի որոշումը։

 

Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները դատարան հայց էին ներկայացրել՝ պահանջելով ներողություն խնդրել իրենց հասցեին կատարված վիրավորանք հանդիսացող արտահայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Հունվարի 25-ին դատարանը վճռեց, որ հայցվորների հասցեին վիրավորանք և զրպարտություն համարվող արտահայտություններ են կատարվել ՀՀ վարչապետի կողմից` իր մամուլի խոսնակի միջոցով, և այդ մասով պահանջը բավարարեց՝ պարտավորեցնելով վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Մանե Գևորգյանին պատկանող պաշտոնական էջում 28.04.2020 թվականին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի կատարած հրապարակային գրառումը հերքել։

 

Միևնույն ժամանակ, վարչապետը պետք է Խաչատրյանների օգտին վճարի 8 հազար դրամ պետական տուրք, ևս 500 հազար էլ հայցվորների փաստաբանական ծախսերի համար։ Այս որոշումը ՀՀ դատական իշխանության պատմության մեջ կարելի է որակել որպես աննախադեպ, քանի որ նախկին իշխանությունների ժամանակ երբևէ երկրի ղեկավարի դեմ որոշում, վճիռ չի կայացվել։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ դատարանի այս որոշումն ուղղակի արձանագրումն է այն փաստի, որ իշխանությունների կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշումներ չկան, որի մասին հեղափոխությունից հետո սիրում են պատեհ-անպատեհ առիթով կրկնել նույն ընդդիմադիրները և նրանց խոսնակները։ «Նրանք 2.5 տարի է հնչեցնում էին, թե իշխանությունները կառավարում են դատական իշխանությունը այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Ասում էին՝ զանգովի արդարադատություն է իրականացվում։ Իսկ այս որոշումը եկավ ապացուցելու ճիշտ հակառակը։ Եթե իշխանությունը իրականում ճնշում գործադրեր դատական իշխանության վրա, ապա այսօր ընդդեմ վարչապետի դատարանը որոշում չէր կայացնի»,- ասաց Սաքունցը՝ հավելելով. «Բայց մյուս կողմից չկա վստահություն, որ դատական համակարգն իր ամբողջության մեջ համապատասխանում է բարեվարքության սկզբունքներին։ Այս հարցը մնում է օրակարգում և ավելին՝ դառնում է ավելի անհրաժեշտ։ Անկախ ընդդեմ վարչապետի դատարանի այդ որոշումից, մեկ դատական ակտով չես կարող ասել, որ դատական իշխանությունն անկախ է։ Դատական իշխանությունը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլև քաղաքական առանձին խմբերից, մաֆիայից»։



aravot.am

Դիտումներ՝ 51

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????