Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Բոլոր քաղաքացիները հավասար են, սակայն Քոչարյանն ավելի հավասար է, քան մյուսները

September 5, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Երեկ սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը, որով հոդվածներից մեկը ճանաչեց հակասահմանադրական, մյուսը՝ սահմանադրական: Այս հայտարարությունից հետո հանրությունը, իրավաբանները քննարկում էին՝ հիմա Քոչարյանն ազա՞տ է արձակվելու, թե՞ ոչ:

 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդեւանյանը լրագրողներին տեղեկացրել է՝ ՀՀ Քր.Դատ օրենսգրքի 35-հոդվածն այնքանով որքանով չի նախատեսում որեւէ նորմ, կարգավորում հատուկ պաշտպանության միջոցներով օժտված պաշտոնատար անձանց համար, ինչպես, օրինակ, գործառութային անձեռնմխելիությամբ օժտված է ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դրանով հակասահմանադրական է, Սահմանադրությանը հակասող եւ անվավեր: Դրանով, ըստ Վարդեւանյանի, խախտվել է ՀՀ 2-րդ նախագահի ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով նախատեսված անձնական ազատության իրավունքը. «ՀՀ 2-րդ նախագահի անձնական ազատությունը, բոլորդ քաջ գիտեք, սահմանափակվել է եւ սահմանափակված է ներկայումս»:

 

Հետո գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ նկատել է՝ ՍԴ-ն հրապարակել է միայն որոշման եզրափակիչ մասը. «Այսինքն որոշումն ամբողջությամբ դեռեւս չկա: Սահմանադրական դատարանը որեւէ կոնկրետ քրեական գործով որոշում կայացնել չի կարող: Այն իրավասու է որոշում կայացնելու միայն կիրառվող իրավական ակտի կամ դրա դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ: Իսկ կայացված որոշման հնարավոր հետեւանքների մասին հնարավոր կլինի խոսել միայն այդ որոշմանն ամբողջությամբ ծանոթանալու հիման վրա»:

 

«Առավոտ»-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը (լուսանկարում) ասաց՝ պետք է ՍԴ-ի որոշման նկարագրական մասը հրապարակվի, մեկնաբանությունները, որպեսզի տեսնենք՝ ի՞նչ տրամաբանության արդյունքում է ՍԴ-ն եկել նման որոշման. «Որովհետեւ ինձ համար շատ կարեւոր է՝ ինչպե՞ս են մասնագետները, իրավաբանները կամ ՍԴ-ն մեկնաբանում օրենքի առջեւ բոլորի հավասար պատասխանատվության սահմանադրական սկզբունքը՝ անձեռնմխելիության ենթատեքստում: Ինչպե՞ս են հիմնավորելու՝ անձեռնմխելիությունը բացարձակ սկզբունք է, նախագահի անձեռնմխելիությունը ավելի՞ բարձր սկզբունք է, քան օրենքի առջեւ բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքը: Անկյունաքարային հարցը սա է»:

 

Կարդացեք նաև Վլադիմիր Կարապետյան. «Ընդդիմությունը 20-ից ավելի մարդ չի կարողանում հավաքել» Էլինար Վարդանյան. ՍԴ-ի այս որոշումը Նիկոլ Փաշինյանի հետագա երաշխիքների մասին է նաև ՍԴ որոշումը վկայում է, որ Քոչարյանի հանդեպ իրավական գործընթացի ամբողջապես անհիմն լինելու պնդումներն այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը. «Ժամանակ» Իրավապաշտպանի համար ավելի կարեւոր է եւ հետաքրքիր՝ ՍԴ-ն անդրադարձե՞լ է իր նշած խնդրին, եթե՝ ոչ, ապա ՍԴ-ն ավելի կխորացնի կասկածը, որ քաղաքական որոշում են կայացրել. «Բայց դա ընդամենը լրացուցիչ նշանակություն ունի այն իմաստով, որ ՍԴ-ն չպետք է լիներ այս կազմով: Ինձ համար լրացուցիչ փաստարկ պետք չէ հիմնավորելու համար, որ ՍԴ-ն այս կազմով չպետք է լիներ»:

 

Սաքունցի կարծիքով՝ իշխանությունն ուշացրել է, հետեւանքը՝ ՍԴ-ի ներկայիս կազմն է. «Հեղափոխոթյան տրամաբանությունը հուշում է, որ օրենսդիր եւ գործադիր մարմիններից բացի, պետք է վերականգնվեր դատական իշխանությունում օրինականությունը: ՍԴ-ն իրավական փաթեթավորմամբ ձեւակերպել է պետության զավթումը, մասնակից է պետության զավթմանը: Ինչպե՞ս կարելի է վստահել մի կազմի, որ դեռ չեմ ասում Հրայր Թովմասյանը պատգամավորական մանդատը դրեց, կուսակցության անդամակցումը դադարեցրեց, ինչպե՞ս կարելի է վերաբերվել այն կազմին, որը նոր ընտրված ՍԴ անդամին միանգամից ընտրում է ՍԴ նախագահ: Դա այդ պահի քաղաքական իշխանության պահանջն էր, նրանք իրենց միաձայն ընտրությամբ հիմնավորում են, որ իրենց նկատմամբ վստահություն չի կարող լինել, նրանք կախված էին այդ պահի քաղաքական իշխանությունից»:

 

Սաքունցը նշեց՝ արդարադատություն իրականացնողի շահերից է բխում՝ անձի, որի նկատմամբ քրեական հետապնդում կա, կարող է նախաքննության վրա ազդի, ունի լծակներ եւ ռեսուրսներ, նրա նկատմամբ խափանման այնպիսի միջոց կիրառվի, որպեսզի նվազեցվի քրեական գործի քննության վրա նրա բացասական ազդեցությունը. «Պետք է նաեւ քրեական արդարադատության, հանրային շահերով առաջնորդվել՝ քաղաքացու, պետության դեմ ծանր հանցագործության մեջ է մեղադրվում անձը, մեղադրանք է առաջադրված, ցանկացած գործողություն պետք է լինի քրեական արդարադատության շահերից: Կրկնեմ՝ օրենքի առաջ բոլորի հավասար պատասխանատվության սահմանադրական սկզբունքը, եթե օրենսդրության որեւէ նորմ հակասում է Սահմանադրությանը, իրավապահ մարմինը պետք է առաջնորդվի սահմանադրական նորմով: Ոչ մեկին չի կարելի ասել՝ օրենքի խախտում եք կատարել»:

aravot.am

Դիտումներ՝ 689

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????