Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վանեցյանը խիստ անհարմար վիճակում է եղել, հիմա լիազորությունների բեռից ազատվել է ու անկեղծացել. Սաքունցը՝ Վանեցյանի հարցազրույցի մասին

November 22, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Ես չգիտեմ, թե լրագրողի և պարոն Վանեցյանի կողմից անվտանգություն հասկացության տակ ինչ բովանդակություն է դրված։ Ինչ նկատի ուներ անվտանգություն հասկացության տակ հարց տվողը և երբ Վանեցյանը պատասխանում է՝ այո, «Սորոսի» գրասենյակի գործունեությունը վտանգավոր է , նույնը բովանդակությո՞ւնն է հասկացել ու պատասխանը տվել է ըստ այդ բովանդակության, թե՞ Վանեցյանը պատասխանել է՝ ելնելով անվտանգության իր ընկալումներից։

 

Այս մասին ArmDaly.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի այն դիտարկմանը, թե այո՝ «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակում է: Սաքունցի դիտարկմամբ, խնդիրը կայանում է նրանում, որ կա տոտոլիտար պետության անվտանգություն և ժողովրդավարական երկրի անվտանգություն։ «Ավտորիտար, տոտալատար երկրի համար վտանգավոր է համարվում ազատ խոսքը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը։ Տոտալիտար երկրի անվտանգության ամբողջ կոնսուլտը հիմված է ազատությունների սահմանափակման, այլոց կարծիքների հետապնդման վրա, իսկ ժողովրդավարական երկրներում վտանգ է հանգիսանում մարդու իրավունքների խախտումները, համակամակարգային կոռուպցիան կամ կոռուպցիոն դրսևորումները, անօրինականությունները, խտրականությունը։ Հիտևաբար, ինձ համար հասկանալի չէ, թե իրենք ինչ նկատի ունեն, բայց հաշվի առնելով, որ պարոն Վանեցյանն աշխատել է պետությունը զավթած իշխանության օրոք անվտանգության մարմիններում և նշանակվեց նաև հեղափոխությունից հետո, այդ նույն պետությունը զավթած մարմնի ղեկավար, պետք է ենթադրել, որ պարոն Վանեցյանը մնացել է պետությունը զավթած, տոտոլիտար կառավարման անվտանգության բովանդակության շրջանակներում, ինչպես նաև իրեն հարց տվող լրագրողը, որովհետև «Բաց հասարակության հիմնադրամը» և նրա հետ համագործակցող կազմակերպությունները և քաղհասարակությունը ժողովրդավարական պետությանը բնորոշ ինստիտուտներ են»,-ասաց Սաքունցը։ Անդրադառնալով հարցին, թե եթե պարոն Վանեցյանը այդ ինստիտուտի գործունեությանը չէր անդրադառնում իր ԱԱԾ տնօրեն լինելու ընթացքում, եթե կարծում էր, որ այն վտանգ է ներկայացնում, ապա ըստ Սաքունցի՝ չէր կարող, որովհետև իր ցանկացած քայլ «Բաց հասարակության հիմնադրամի» կամ քաղաքացիական ինստիտուտների դեմ, որոնք գործում են հանուն մարդու իրավունքների և ժողովրդավարական արժքների պահպանման և ամրապնդման՝ կլինեին հակաօրինական։ «Սա ցույց է տալիս, որ մարդը գտնվել է խիստ անհարմար վիճակում, եթե մի բան ուզեցել է անել, բայց քանի որ այդ գործողությունները ապօրինի էին՝ զերծ է մնացել այդ գործողություններից, բայց հիմա քանի որ այդ լիազորություննրի բեռից ազատվել է՝ ի վերջո անկեղծացել է։ Սա ավելի շատ ցույց է տալիս, որ ԱԱԾ-ն պետք է արմատական փոփոխություններ կրի և համապատասխանեցվի ժողովրդավարական պետության ծառայությանը, քանի որ խնդիրը միայն Արթուր Վանեցյանը չէ»,-ասաց Սաքունցը։

 

armdaily.am

Դիտումներ՝ 544

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????