Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը ռուսաստանցի օլիգարխին նշանակել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ». Ա. Սաքունց

September 1, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա ոչ թե սովորական խայտառակություն է, այլ պետական ռեսուրսն այլ պետության շահերին ծառայեցնելու փաստ։

 

Հետո էլ համարձակվում են պետության շահերի պաշտպանության մասին ծպտուն հանել։

 

«Նախկին ռեժիմի ծանր ժառանգությունը և «Նոր Հայաստանի» երազանքը

 

Իսկ թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը որոշել Կրեմլի հետ կապված ռուսաստանցի օլիգարխին նշանակել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ՝ այն էլ Ռուսաստանի հետ, մեղմ ասած, լարված հարաբերություններ ունեցող երկրում և այն էլ՝ հայկական սփյուռքի խոշորագույն գաղթօջախներից մեկում, քաղաքական, բիզնես կամ այլ բնույթի ի՞նչ շարժառիթներն են դրդել նրան գնալու այդ քայլին և որքանո՞վ է Կրեմլն ազդել այդ որոշման վրա, թողնենք իբրև հռետորական հարց:

 

Ամեն դեպքում ակնհայտ է մի բան, որ այն, ինչ ներկայացրեցինք վերևում, երբ Հայաստանի կարևորագույն գործընկեր ու բարեկամ պետություններից մեկում, հայկական խոշորագույն գաղթօջախներից մեկում կամ ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր՝ 21-րդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքում՝ Լոս Անջելեսում, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ է նշանակվում Միացյալ Նահանգներին հակադիր աշխարհաքաղաքական բևեռի՝ Մոսկվայի վերնախավի ներկայացուցիչը, որն այդ պաշտոնն օգտագործում է ոչ թե Հայաստանի ազգային շահերը պաշտպանելու, այլ իր բիզնես կապերն ընդլայնելու նպատակով, կարող է նկարագրվել ընդամենը մեկ բառով՝ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ»:

 

 
Դիտումներ՝ 208

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????