Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Տասնյակ ՀԿ-ներ, իրավապաշտպաններ հորդորում են չեղարկել քաղաքացիների անձնական տվյալները հասանելի դարձնող օրենքը

April 2, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Մոտ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ և անհատներ Կառավարությանը հորդորում են չեղարկել օրենքը, որով նախատեսվում է քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը հասանելի դարձնել՝ ելնելով կորոնավիրուսի տարածման դեմ կատարվող գործողությունների արդյունավետությունից։ «Լրացուցիչ վերահսկողական մեխանիզմների ներդնումը կարող է խաթարել մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և անդառնալի հետևանքներ ունենալ ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա», - ահազանգում են նրանք։

 

Այս կոչը նախաձեռնած իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում է՝ կորոնավիրուսի տարածումը չեզոքացնելու լավագույն միջոցը յուրաքանչյուրին ամսական երկու անգամ թեստավորելն է։ «Դա հնարավորություն կտա իրական պատկերը համավարակի, էսպես ասած՝ քարտեզը, ըստ բնակչության, բացահայտել և էդ ուղղությամբ, արդեն դրանից հետո, դրա հիման վրա մեկուսացում իրականացնել», - «Ազատության» հետ զրույցում նշեց իրավապաշտպանը:

 

Սաքունցը պնդում է, որ իշխանությունները պատշաճ ջանքեր չեն գործադրում սահմանափակումները կիրառելու համար. - «Ես նկատի ունեմ ոստիկանության կառույցները, ես նկատի ունեմ պատշաճ իրազեկումը՝ գուցե, չգիտեմ, պետք է լրացուցիչ իրազեկել, անընդհատ իրազեկել, անընդհատ բացատրել, որովհետև իմ համոզմամբ, և դա ոչ միայն, ցավոք սրտի, Հայաստանում, այլ նաև տարբեր երկրների փորձն է ցույց տալիս, նույնիսկ՝ զարգացած երկրների, որ դեռևս լիարժեք չի գիտակցվել, հանրային, մինչպետական շատ կառույցներում նկատի ունեմ աշխարհում, կորոնավիրուսի տարածման վտանգավորության աստիճանը»:

 

Արդյո՞ք հեռախոսազանգերի միջոցով վարակի բացահայտումը կարող է բերել այն արդյունքին, որին պետությունը չի հասնում տեղաշարժը սահմանափակելու միջոցով, հարց է բարձրացնում իրավապաշտպանը։ «Երբ որ էդտեղ դու դեռևս խնդիրներ ունես արդյունավետ կիրառման ապահովման հետ կապված, մեկուսացման, ապա հեռախոսային զանգերի արձանագրման միջոցով վիրուսակրի և նրա հետ կապված, կամ նրա հետ շփված, ենթադրյալ շփված անձանց տեղորոշման միջոցով արդյունքը նույնպես տեղափոխում է առաջին գործիքի դաշտը, թե բա՝ օքեյ, բացահայտեցիր, օքեյ, արձանագրեցիր, բայց էլի պետք է քայլեր կատարես ինքնամեկուսացման, չէ՞», - ընդգծեց Արթուր Սաքունցը:

 

Մանրամասները՝ azatutyun.am

Դիտումներ՝ 585

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????