Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կառավարությունը հակաճգնաժամային քայլեր չի անում, շեշտում է իրավապաշտպանը

December 19, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ՝ Հայաստանի կառավարությունը հակաճգնաժամային քայլեր չի անում։ Խարխլված անվտանգության և խորացող անվստահության պայմաններում խնդիրները չեն կարող լուծվել, ինչն է՛լ ավելի է խորացնում ճգնաժամը, ասում է իրավապաշտպանը։

 

Սաքունցը կառավարության կողմից հստակ քայլեր չի տեսնում գոնե եղած ռեսուրսները ճիշտ ու արդյունավետ օգտագործելու կամ հակաճգնաժամային նոր ռեսուրսներ ձևավորելու ուղղությամբ։ Մասնավորապես, ըստ նրա, կառավարության առաջին անելիքը պետք է լինի տեղեկատվական ճիշտ քաղաքականությունը։ Հասարակությունը տեղեկություն չունի, թե այս օրերին ինչ քայլեր է ձեռնարկում գործադիր իշխանությունը, նշում է իրավապաշտպանը։

 

«Կառավարությունը ավելի շատ արձագանքողի դերում է գտնվում, և շատ դեպքերում նույնիսկ՝ ուշ արձագանքողի, քան՝ կանխողի։ Այսինքն, հենց հակաճգնաժամային կառավարման իմաստը պետք է լինի կանխել, պատրաստ լինել, գործողություններ մշակել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը՝ շարունակելով․ - «Նույնիսկ, տեսեք, պառլամենտը, որը մեծամասնություն է, չէ՞, և ինքը պետք է քննարկումների միջոցով կարողանար նաև լուծումներ առաջարկել կամ պահանջներ ձևակերպեր, նույնիսկ պառլամենտում հիմա այդ հարցերը չեն լուծվում, և քննարկումներ են տեղի ունենում արտախորհրդարանական ինչ-որ ուժերի հետ, որը մի քիչ աբսուրդ է, որովհետև դուրս է գալիս, որ նույնիսկ քո մեծամասնությունը կարողություն չունի թե՛ օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ ինչ-որ լուծումներ տալու»։

 

Երկրորդ անելիքը, իրավապաշտպանի համոզմամբ, կադրային ճիշտ նշանակումները պետք է լինեին։ Մինչդեռ անգամ արվող փոփոխություններն անհասկանալի են և ոչ արդյունավետ։

 

Արթուր Սաքունցը վստահ է, որ նախարարների և մարզպետների վերջին փոփոխությունները որևէ էական նշանակություն չեն ունենալու․ - «Ենթադրենք՝ Լոռու պարզպետը փոխվեց, լավ, որո՞նք են էն խնդիրները, որոնց չլուծման հետևանքով նախորդ մարզպետին, ասենք թե, հեռացնում ես աշխատանքից, որո՞նք են այն հիմնավորումները, որ նոր մարզպետը պետք է այդ չլուծված խնդիրները լուծի։ Բնականաբար, այդ կադրային փոփոխությունը որևէ նշանակություն, որևէ իմաստ, որևէ բովանդակություն չի ունենալու, որովհետև շարունակվելու է այն նույն վիճակը, որը կար, և այս փոփոխությունը, կադրային էդ փոփոխությունը որևէ ազդեցություն չի ունենալու իրավիճակի փոփոխման ուղղությամբ»։

 

Իրավապաշտպանը շեշտում է՝ անցած երկու տարիներին որևէ համակարգային փոփոխություն Հայաստանում տեղի չունեցավ։ Այսօր էլ նախաձեռնություն չեն ցուցաբերում այդ փոփոխություններն սկսելու ուղղությամբ։ Հայտնի չէ՝ ով կամ որ կառույցն է Հայաստանում պատասխանատու սահմանագծման գործընթացի, սահմանամերձ բնակավայրերի կենսագործունեությունը ապահովելու կամ անվտանգության համար, ասում է Սաքունցն ու դարձյալ ընդգծում, որ հանրությունը տեղյակ չէ՝ ինչ միջոցառումներ են իրականացվում այս ուղղությամբ։

 

Արթուր Սաքունցը միաժամանակ ակնհայտ է համարում, որ ինչպես այսօր, այնպես էլ պատերազմից առաջ իշխանություններն արմատական փոփոխություններ նախաձեռնելիս դիմադրության են հանդիպում այդ արատավոր համակարգերը ներդրած, ռևանշի ձգտող նախկին իշխանավորների կողմից։

 

«Մենք մի բանում համոզվեցինք, որ այն համակարգը կամ այն իրավիճակը, որում մենք գտնվում էինք մինչև պատերազմը, դրանք բարենպաստ չեղան պատերազմական իրավիճակում, արդյունավետ չեղան պատերազմական իրավիճակում խնդիրների լուծման համար։ Հիմա մենք շարունակենք գտնվենք այդ նույն կառավարման համակարգի մեջ՝ դա նշանակում է ակնհայտ մնալ պարտված վիճակում, ակնհայտ մնալ շարունակական ճգնաժամի վիճակում։ Սա ստեղծում է էնպիսի իրավիճակ, որ նախկինները օգտվում են այս ճգնաժամի իրավիճակից ռևանշի համար, ռևանշիզմի համար», - նշեց իրավապաշտպանը՝ հավելելով․ - «Որովհետև նախկիններին չի հետաքրքրում էս խնդիրը, նախկինները չեն ասում, որ «էս խնդիրը մենք էսպես ենք լուծելու, էնպես ենք լուծելու», և որևէ մեկն էլ հույս չունի, որ նրանք ընդհանրապես հակված են, ինչ-որ, էդ խնդիրներին լուծում տալու՝ ընդհակառակը, ընդամենը մտածում են իշխանության լծակներին տիրապետելու և իրենց իշխանությունը վերականգնելու համար՝ ընդամենը էս, սա հասկանալի է։ Բայց իշխանությունն էլ չի կարող, ենթադրենք, անընդհատ հույս ունենալ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, զուտ նախկիններին որ չեն ընդունում, դրա հիման վրա կարողանա հույս ունենալ, որ ինքը շարունակելու է իր կառավարումը։ Սա կրկնակի, եռակի, միգուցե հարյուրապատիկ ավելի է մեծացնում պատասխանատվությունը իշխանության՝ կատարելու քայլեր։ Ուշ արձագանքողի կամ ընդհանրապես չարձագանքողի վիճակը նպաստում է, որպեսզի այդ նախկին ուժերը ռևանշի ձգտեն, և դու չես կարող միայն հակադարձես, թե բա՝ «դուք վատ եք եղել»։

 

Պարզ է, որ պատերազմը շատ թանկ է նստել Հայաստանի վրա, և երկիրը չի կարող մենակ գլուխ բերել ճգնաժամը հաղթահարելու դժվարին գործը։ «Հասկանալի չէ, թե ինչ ուղղությամբ է գնում երկիրը, որ երկրների կամ միջազգային կառույցների հետ է համագործակցում կամ որտեղից ինչ է ակնկալում», - ասում է Արթուր Սաքունցը։

 

Իրավապաշտպանի համոզմամբ, իշխանությունները պետք է ստեղծեն 44-օրյա պատերազմն ուսումնասիրող փաստահավաք հանձնաժողով՝ ապատեղեկատվությունից ու տարբեր շահարկումներից խուսափելու համար։

 

azatutyun.am

Դիտումներ՝ 57

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????