Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իրավապաշտպանը շարքային Դավիթ Վարդանյանի սպանության դեպքով մանրամասն ու պատշաճ քննություն է ակնկալում

June 1, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապահները պետք է շատ մանրամասն անդրադառնան հարցին, թե ինչպես և ինչու է սպանվել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վարդանյանը, կարծում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ շեշտելով, պետք է քննության արժանանան նաև հարցերը՝ թե որքանով պատշաճ է կահավորված եղել դիրքը, արդյոք զինծառայողը ստացել է համապատասխան հրահանգավորում, կամ վիրավորվելուց հետո պատշաճ բուժօգնություն:

 

Ժամկետային Դավիթ Վարդանյանը վիրավորվել էր մայիսի 28-ին կեսօրից առաջ, ըստ Քննչական կոմիտեի հայտարարության, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցների արդյունքում։ Վիրավորումը ձախ ոտքի աճուկային շրջանում է եղել։ Զինվորը տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն, սակայն հաջորդ օրը մահացել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել: Գործ է հարուցվել ազգային, ռասայական կամ կրոնական ատելության շարժառիթով սպանության հոդվածով: Սաքունցն ասում է՝ միայն այս հոդվածով քննությունը չի անդրադառնում հարցին, թե արդյոք պետությունը պատշաճ է կատարել իր պարտավորությունը զինվորի առաջ:

 

«Լավ, հասկացանք՝ հակառակորդը կրակել է, և միշտ էլ հակառակորդը կրակելու է, կամ կրակում է, բայց պետության կողմից իր պարտավորությունների կատարման առումով ինչքանով են եղել պատշաճ, իրապես ինչքանով են ապահովված եղել անվտանգության տեխնիկական միջոցները՝ դիրքի կահավորում և այլն, երկրորդը՝ ինչքանով է հրահանգավորված եղել զինծառայողը, որը մարտական հերթապահության մեջ է գտնվում, հաջորդը՝ շատ կարևոր է զինվորական կարգապահության վիճակը և բարոյահոգեբանական վիճակը, մյուս կոմպոնենտը, դա զինվորական ծառայության նկատմամբ վերահսկողությունն է։ Իհարկե, ես կավելացնեի նաև բժշկական ծառայության մատչելիությունը, հասանելիությունը՝ արագ արձագանքման հետ կապված և ընդհանարպես բժշկական ծառայության որակն իր հերթին նշանակություն ունի, որովհետև, ըստ մամուլում հրապարակված տեղեկության, այնպիսի վնասվածք է եղել, որը հնարավոր չի եղել փրկել, հիմա իրապես այդպիսին է, թե ոչ, դա էլ ցույց կտա իհարկե դատաբժշկական փորձաքննությունը», - ասաց իրավապաշտպանը։



Երեկ Ազգային ժողովում պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, անդրադառնալով այս դեպքին և հանրության կողմից հնչող մտահոգություններին, որ դիրքերը բավականաչափ կահավորված չեն, ասաց, որ Պաշտպանության նախարարությունը զբաղվում է հարցով, և խորհուրդ տվեց պայմանագրայիններից հարցնել՝ ինչպես էին կահավորված դիրքերը նախկինում և ինչպես են կահավորվում այժմ:

 

«Մենք անում ենք, և դա շոշափելի է։ Պայմանագրային հիմունքներով ծառայողներ կան, ովքեր ծառայել են, հարցրեք՝ 6 ամիս առաջ ինչպես էր, հիմա ինչպես է։ Դուք հաշվի առեք, որ մեր սահմանի բնագիծը փոխվել է՝ մեծացել է, մեկ կամ երկու տարում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները, բայց դուք տեսեք ինչ հսկայածավալ ինժեներական աշխատանքներ են իրականացվում՝ օրուգիշեր կատարվում է հնարավորինս որպեսզի արագ կերպով լուծվեն բոլոր խնդիրները», - նշեց պաշտպանության փոխնախարարը։Սաքունցն ասում է ընդհանուր բառերով արվող հավաստիացումները փաստացի ստուգել հնարավոր չէ:

 

«Այն ընդհանուր խոսքերը, որ «ամեն ինչ արվում է», կամ «ուժերի ներածին չափով է արվում», կամ «եղած ռեսուրսների, հնարավորությունների շրջանակում է արվում», դա չի կարող որևէ արդարացում լինել, ուրեմն նշանակում է ռեսուրսները պատշաճ չեն, եթե նման դեպքեր դեռևս կան», - ասաց իրավապաշտպանը։

azatutyun.am

Դիտումներ՝ 33

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????