Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայտարարություն՝ համավարակի ժամանակ առողջապահական իրավունքի մեկնաբանության վերաբերյալ․ Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտե․ coe.int

April 25, 2020

COVID-19 | Գրադարան | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում

«Համավարակի ժամանակ առողջության պաշտպանության իրավունքի իրականացման համատեքստում նպատակը պետք է լինի Առողջապահական համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սահմանված առողջապահության բնագավառում հավասարությունը, մասնավորապես՝  շտկելի, անարդար և խուսափելի տարբերությունների բացակայությունը մարդկանց խմբերում, լինեն դրանք սահմանված սոցիալական, տնտեսական, ժողովրդագրական կամ աշխարհագրական, թե դասակարգման որևէ այլ միջոցով։

 

Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն որոշակի հասցեագրված միջոցներ՝ ապահովելու այն անձանց առողջության պաշտպանության իրավունքի իրականացումը, ում աշխատանքը (ֆորմալ կամ ոչ ֆորմալ ձևով) իրենց ենթարկում է վարակվելու ռիսկին։ Բացի դրանից՝ ըստ Հոդված 11§3-ի՝ մասնակից պետությունները պետք է գործարկեն  լայնորեն հասանելի իմունիզացիայի ծրագրեր։ Նրանք պետք է ապահովեն, որ իմունիզացիան լինի լայնամասշտաբ՝ ոչ միայն նվազեցնելու այս հիվանդությունների դեպքերը, այլ նաև չեզոքացնելու  վիրուսի աղբյուրները՝ այսպիսով հասնելով ԱՀԿ-ի կողմից սահմանված՝ մի շարք վարակիչ հիվանդությունների ոչնչացման նպատակներին։ Անհրաժեշտ է խթանել, բավականաչափ ֆինանսավորել և արդյունավետորեն համակարգել  պատվաստանյութերի հետազոտությունները՝ պետական և մասնավոր դերակատարների միջոցով»։

 

Փաստաթուղթը հայերենով հասանելի է ԱՅՍՏԵՂ

Բնօրինակը՝ ԱՅՍՏԵՂ

 

Թարգմանությունը՝ ՀՔԱՎ-ի

coe.int

Դիտումներ՝ 857

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????