Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հանրային խորհուրդը հակաժողովրդավարական մարմին է. Վազգեն Մանուկյանը պետք է հրաժարական տա

November 12, 2019

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Ազգային ժողովը քանի դեռ չգիտակցի պետության զավթմանը քաղաքական գնահատական տալու խնդիրը՝ որպես հայեցակարգ, որպես մեկնակետ, չի կարող լուծումներ տալ, այսինքն՝ լիարժեք իրականացնել իր գործառույթները: Դա նշանակում է, որ ամենաբարձր ներկայացուցչական մարմինը՝ բարձր լեգիտիմություն ունեցող օրենսդիր մարմինը, ելնելով այդ քաղաքական գնահատականից, ինքն է մշակելու կանոնները՝ իրավական նորմերը, որոնց հիման վրա պետք է ձևավորվեն սահմանադրական մարմինները:

 

Ազգային ժողովը իրեն չպետք է համարի նախորդ ԱԺ-ի իրավահաջոդը: Եթե Աժ-ն իրեն համարում է իրավահաջորդ, ապա հենց ինքն է ճգնաժամի մեջ՝ ընկալման ճգնաժամի մասին է խոսքը: Մենք պետք է արձանագրենք և գիտակցենք, որ տեղի է ունեցել հեղափոխություն, և հասկանանք, թե ինչու է տեղի ունեցել. պետությունը զավթված է եղել մի խմբի կողմից, և դա իրականացվել սահմանադրական տարբեր մարմիների, այդ թվում նաև ՍԴ-ի և դատական իշխանության միջոցով… »,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

Նրա խոսքով՝ Աժգային ժողովը չի կարող առանց քաղաքական գնահատական տալու պետության զավթմանը՝ գալ այն գիտակցման, որ պետք է սահմանադրական մարմինները արմատապես փոփոխել և համապատասխանեցնել ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին:

 

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի դիտարկմամբ՝ Ազգային ժողովի լռությունը տարօրինակ է: ՍԴ հարցը մնացել է չլուծված: Մեր զրուցակիցների կարծիքով՝ ԱԺ-ն կարծես թե դեռևս չգիտի՝ ինչ անել:

 

Անդրադառնալով Հանրային խորհրդի վերջին շրջանի հայտարարություններին՝ Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ Հանրային խորհուրդը ստեղծվել է Սերժ Սարգսյանի օրոք՝ Ռուսաստանի օրինակով. «Տարօրինակ է, որ Վազգեն Մանուկյանը համաձայնեց գլխավորել Հանրային խորհուրդը, որովհետև նա եղել է անհատականություն «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նա ուներ իր լսարանը… Չեմ կարող ասել, վարչապետն ինչով է առաջնորդվել, որ շատ նշանակումներ թողել է նույնը և թե նրա ինչին էր պետք Հանրային խորհուրդը. անհասկանալի է»: Ժաննա Ալեքսանյանը նաև ընդգծեց, որ Վազգեն Մանուկյանը պետք է հրաժարական տա:

 

Անդրադառնալով դիտարկմանը, որ կա կարծիք, թե Հանրային խորհուրդը հակաժողովրդական մարմին է և հակապետական գործունեություն է ծավալել, Ա. Սաքունցը նշեց. «Հանրային խորհուրդը մեզ մոտ ստեղծվել է 2008թ. Մարտի 1-ից հետո, և նրան տրվել է սահմանադրական մարմնի կարգավիճակ, իբրև թե որպես  հանրային ընդվզումների մարման և համերաշխություն ստեղծող մարմին… Հանրային կարծիքը ներկայացնելու համար որևէ մարմին պետք չէ, այլ պետք է խոսքի և կարծիքի արտահայտման ազատություն: Ինչո՞ւ է պահպանվել այդ մարմինը, նրա նպատակը հիմա այլևս չի կարող գոյություն ունենալ…»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 

1in.am

views: 368

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color