Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հայ ռազմագերիներին գնդակահարելուց առաջ լսելի են բռնության ձայներ. իրավապաշտպան

October 15, 2020

Activities | Media about us | Peacebuilding | Peaceful Regulation of Conflicts

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Այսօր համացանցում հայտնվել է հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ եւ լուսանկարներ: Մեր ռազմագերիներին բռնության ենթարկելուց հետո երեւում է, թե ինչպես են ադրբեջանցիները նրանց գնդակահարում:

 

«Այն, ինչ տարածել են, հստակ ունի նաեւ տեղեկատվական բնագավառում պատերազմի իմաստ, հոգեբանորեն ազդելու նպատակ: Նման հանցագործության հրապարակումը վկայում է, որ կատարողները բացարձակապես իրենց անպատիժ են զգում ու այդպիսի զգացման համար պատասխանատու է հենց Ադրբեջանի ղեկավարությունը: Այդ հրապարակումները նաեւ վկայում են, որ այդ պետության համար որեւէ կոնվենցիա, մարդկային կյանք հասկացությունը զրո արժեք ունի: Հիշեցնեմ, որ Ժնեւյան կոնվենցիաներով, որը նաեւ Ադրբեջանն է վավերացրել, պատերազմական գործողությունների ժամանակ թե՛ ռազմագերիների, թե՛ խաղաղ քաղաքացիների իրավունքները պետք է պաշտպանված լինեն»,-Aravot.am-ին ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

Նրա խոսքով, ադրբեջանցիների այդ գործելաոճը ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի ղեկավարության կողմից մարդասիրական նկատառումներով հրադադարի ռեժիմը չպահելու վարքագծին, ըստ մեր զրուցակցի՝ նույնիսկ իրենց դիակները հավաքելու ցանկություն չունեն. «Այս ռեժիմը, այս պատերազմը սանձազերծելով, ամենադաժան ձեւով վերաբերվում է թե՛ հակառակորդի քաղաքացիներին ու զինվորներին, թե՛ իր զինվորներին, որոնք իր հրամանով հայտնվել են պատերազմական իրավիճակում, ու նույնիսկ հարկ չի համարում նրանց դիակները վերցնել»:

 

Հրապարակված երկու տեսանյութում երեւում է առնվազն չորս ռազմագերի, նրանց թվում կա ե՛ւ տարեց, ե՛ւ երիտասարդ, լսելի են բռնության ձայներ:

 

«Արդեն տեղյակ եմ, որ Հայաստանն այս փաստերը ներկայացնելու է ՄԻԵԴ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումի շրջանակում, սա նաեւ պետք է ներկայացնել միջազգային այն հարթակներում, որտեղ Ադրբեջանն ունի միջազգային պարտավորություններ՝ ՄԱԿ –ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, անվտանգության խորհրդին: Այս հրեշավոր հանցագործության մասին բոլոր միջազգային կազմակերպություններին պետք է ներկայացնել: Դժվար է նույնականացնել սպանվածների դեմքերը, ըստ որի, կոնկրետ սպանության հիմքով պահանջներ հնարավոր կլիներ ներկայացնել Ադրբեջանի ղեկավարության դեմ: Շատ նուրբ պետք է աշխատել, սխալվելու իրավունք չկա նույնականացման հարցում»:

 

Իրավապաշտպանի կարծիքով, եթե քառօրյա պատերազմի ժամանակ հայ զինծառայող Սլոյանի գլուխը կտրելու ու գյուղերում պտտելու ադրբեջանցիների գործողությունը ժամանակին միջազգային մարմինների կողմից համարժեք գնահատականի արժանանար, հնարավոր է՝ ադրբեջանցիներն այսօր նույն դաժան բռնությունները չկիրառեին հայ ռազմագերիների հանդեպ. «Անպատժելիության դրսեւորման հետեւանք է, երբ ժամանակին Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմական հանցագործությունների համար համարժեք գնահատականի արժանանար ու պատասխանատվության ենթարկվեր, նման դեպքի գուցե այլեւս ականատես չլինեինք»: Պարոն Սաքունցը զրույցի վերջում նաեւ ընդգծեց, որ կարեւոր է՝ հայկական կողմն իրեն թույլ չտա կատարվածից հետո դաժանանալ ու նույն վարքագիծը դրսեւորել ադրբեջանցիների նկատմամբ, «դա կլինի անկարողության նշան»:



aravot.am

views: 291

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color