Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Դատական նիստերին Ռազգիլդեևի մասնակցությունը ապահովելու հարցը կրկին օրակարգում է. դատական նիստը նոյեմբերի 16-ին է

November 15, 2022

Activities | Legal Support | Legal Support | Publications | News

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2022 թ․ նոյեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում սպանված Ջուլիետա Ղուկասյանի գործով հերթական դատական նիստը։ Նրա սպանության մեջ մեղադրվող, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևը շարունակում է դատական նիստերին մասնակցել հեռավար՝ ռուսական բազայի տարածքից։

 

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքները պաշտպանում է ՀՔԱՎ-ը։ ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցն ու ՀՔԱՎ փաստաբաններն իսկզբանե իրենց առարկություններն էին հայտնել տարբեր պատճառաբանություններով Ռազգիլդեևին դատարան չբերելու մասին։ Բայց այս տարիներին գործը քննող որևէ դատավոր դա խախտում չի համարել։

 

Գործով վերջին դատական նիստը հոկտեմբերի 24-ին էր․ քննության ընթացքում արդեն 3-րդ անգամ գործը մակագրվել է նոր դատավորի։ Նոր դատավորի նշանակմամբ գործով դատաքննությունը վերսկսվում է, և դատական նիստերին ամբաստանյալ Ռազգիլդեևի մասնակցությունը ապահովելու հարցը կրկին օրակարգում էր։ 

 

ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը կրկին առարկեց ռազմաբազայի հրամանատարության և Ռազգիլդեևի՝ դատական նիստին տեսակապով մասնակցելու միջնորդության դեմ։ Նա նաև նշեց, որ դատարանը պետք է ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմի ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ հրամանատարը իր այս վարքագծով խոչընդոտում է արդարադատության իրականացմանը։

 

Դատարանն այս հարցերին կանդրադառնա վաղը։

 

Նշենք, որ ՀՔԱՎ-ը նաև այս գործով ՄԻԵԴ է դիմել։

views: 42

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color