Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Առաջնային պատասխանատուն ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է․ իրավիճակային լուծումներ են տեղի ունենում

February 18, 2020

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և զինված ուժերի ու իրավապահ մարմինների այլ բարձրաստիճան  ներկայացուցիչներ: Այս առնչությամբ պաշտոնանկ են արվել ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանը, Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին:

 

«Մահվան դեպքերի շարունակականությունը ցույց էր տալիս, որ նշված պաշտոնատար անձինք, և ոչ միայն իրենք, պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում զինծառայության կազմակերպման ապահովման համար՝ նմանատիպ դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով, և առաջին հայացքից պետք էր նման քայլի դիմել: Բայց միայն նրանք չպետք է պատասխանատվություն կրեին, այլ նաև Գլխավոր շտաբի պետը. նրա ուղղակի պարտականությունն էր զինծառայության կազմակերպումը»,- նշեց Սաքունցը:

 

Մեր զրուցակիցը նաև հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ են հենց այս անձինք պաշտոնանկ եղել. «Ավելին՝ արդյոք այդ պաշտոնանկությունները երաշխի՞ք են, որ նոր նշանակվածները կաշխատեն այնպես, որպեսզի այլևս մահվան դեպքեր չլինեն»:

 

Սաքունցի խոսքով՝ եթե ներդրվեր բարեվարքության համակարգը, ապա կունենայինք հիմնավորված, համակարգային մոտեցում բոլորի նկատմամբ. «Երբ այս համակարգը չկա, ապա նման տիպի պաշտոնանկությունները հրդեհը հանգցնելուն ուղղված ինչ-որ քայլեր են, որոնք երկարաժամկետ առումով որևէ արդյունք չեն կարող ապահովել»:

 

views: 259

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color