Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Իրավիճակի ելքը և երկխոսության տեղը Ազգային ժողովն է, ոչ թե փողոցային հակամարտությունը

March 2, 2021

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Փաշինյանի նախաձեռնությունը հետ վերադարձնելու առնչությամբ, որի մեջ մասնավորապես նշվում է, որ նախագահի առարկությունները չեն պարունակում իրավական հիմնավորումներ, հակասում են նրա գործելաոճին և ապավինում են ոչ թե Սահմանադրության հիմնարար դրույթներին, այլ Գլխավոր շտաբի մի մասի հակասահմանադրական հայտարարությանը։

 

Ձեր կազմակերպությունը նույնպես միացել է այս հայտարարությանը։ Ինչո՞վ է դա պայմանավորված․ «Առաջին լրատվական»-ի հարցին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահը Արթուր Սաքունցը պատասխանեց․ «Բուն խնդիրը վերաբերում է Սահմանադրության այն հոդվածին, որ զինված ուժերը պետք է պահպանեն քաղաքական չեզոքություն, և պետք է գտնվեն ժողովրդավարական հսկողության ներքո։ Սա է սահմանադրական կարգի հիմունքներից մեկը, որը, ըստ էության, խախտվում է, երբ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի մի մասի կողմից արվում է իր բնույթով քաղաքական հայտարարություն՝ պահանջ ներկայացնելով իշխանության հրաժարականի։ Նույնիսկ եթե դա լիներ իշխանության աջակցության հայտարարություն, միևնույն է, դա պետք է դիտարկել որպես քաղաքական չեզոքության սկզբունքի հակասում»։

 

Այս ակնհայտ հայտարարությամբ արդյո՞ք այս կազմակերպություններն իրենց աջակցությունը չեն հայտնում վարչապետին․ «Առաջին լրատվական»-ի հարցին Արթուր Սաքունցը պատասխանեց․ «Մենք հայտարարության վերջում հստակ ձևակերպել ենք, որ այս իրավիճակի պատասխանատուն քաղաքական իշխանությունն է։ Այստեղ ոչ մի աջակցություն էլ չկա»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 
 

views: 30

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color