Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ԱԺ այդ ընթացակարգը բացեց «Պանդորայի արկղը»․ նույն մեթոդը կարող են կիրառել նաև Վահե Գրիգորյանի նկատմամբ

October 29, 2019

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ամիսներ առաջ, երբ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր, նամակով դիմեց բոլոր սահմանադրական մարմիններին, այդ թվում՝ Ազգային ժողովին, որով նա հիմնավորում էր Սահմանադրական դատարանի ոչ լեգիտիմ լինելու հանգամանքը։ Այս հանգամանքով հիմնավորվա՞ծ չէ նրա կողմից ՍԴ աշխատանքներին չմասնակցելու որոշումը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը պատասխանեց․ «Այն հարցը, որ դուք տալիս եք, այդ հարցը գոյություն ուներ նաև այն ժամանակ, երբ Վահե Գրիգորյանին առաջադրում էին ՍԴ անդամ։ Հիմա ի՞նչ է փոխվել, ոչինչ։ Սահմանադրական դատարանի հետ կապված ճգնաժամն ի սկզբանե գոյություն է ունեցել՝ անկախ նրանից՝ Վահե Գրիգորյանը կառաջադրվե՞ր, թե՞ ոչ։ Սահմանադրական դատարանի ոչ միայն ամբողջ պատմությունը, այլ հենց 2015 թվականին, երբ այդ Սահմանադրությունը մեզ պարտադրվեց Սերժ Սարգսյանի կողմից, և Հրայր Թովմասյանին ընտրեցին ՍԴ նախագահ, Սահմանադրության հետ կապված հարցերը օրակարգում էին։

 

Հիմա ինչո՞ւ բարձրացավ այդ հարցը։ Շատ պարզ պատճառով։ Երբ Ազգային ժողովը որոշում կայացրեց դիմել Սահմանադրական դատարանին՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով։ Ազգային ժողովի այդ ընթացակարգը, կարծես թե բացեց այդ Պանդորայի արկղը, և օրինակ ցույց տվեց, որ կարող են նաև նույն մեթոդը կիրառել այլ անձանց նկատմամբ։ Այս դեպքում արդեն կոնկրետ Վահե Գրիգորյանի նկատմամբ»։

 

 

views: 358

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color