Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Մարտի 1-ին 30-35 խմբեր են եղել, որոնց համազգեստ է տրվել, սպասում եմ նրանց անուններին․ Արթուր Սաքունց

October 8, 2019

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, թե տպավորություն կա, որ տարբեր քրեական գործերում ներգրավված նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց առողջական խնդիրներն օգտագործում են արդարադատությունից խուսափելու համար։

 

«Անկախ տարիքից չկա մեկը, որ առողջ լինի։ Նաև սրա մեջ կա որոշակի ցինիզմ՝ գլուխ են գովում, թե արդյունավետ պետական ինստիտուտներ են թողել, բայց իրենց թողած բժշկական համակարգից օգտվելու հնարավորությունը չեն տեսնում։ Կամ էլ այդ խնդիրներով թուըյլտվություն ստանալը դիտարկում եմ փախուստ պատասխանատվությունից»,- ասում է նա։

 

Խոսելով Մարտի 1- գործով մեղադրվող՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին, Ա․Սաքունցն ասում է, թե նա եղել է իշխանությունը զավթած գործիչ, որը համակարգային տեսք տվել կոռուպցիոն դրսևորումներին։ «Մի մասով քրեական գործ է գնում, մյուս մասով էլ դեռ կհարուցվեն»,- ասում է իրավապաշտպանը։

 

Ա․Սաքունցը, սակայն, տարօրինակ է համարում, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալների շարքում չկա այդ դեպքերի ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանի անունը։

 

Բացի այդ, նրա ներկայացմամբ, 30-35 ֆորմալ խմբավորումներ են եղել, որոնց համազգեստ է բաժանվել։ «Ես սպասում եմ նաև նրանց անուններին՝ պատգամավորներ ու այլ գործիչներ կային։ Եվ իմ հարցը նոր իշխանություններին՝ ինչու ուշ արվեց այս ամենը, որ շուտ պետք է արվեր»,- հարց է բարձրացնում նա։

 

Մանրամասները տեսանյությում

views: 484

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color