Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ալիևի և նրա ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ կարելի է սահմանել Մագնիտսկու օրենքի կիրառմամբ՝ դիմելով Սենատին. Սաքունց

December 20, 2022

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավական ճանապարհը պետք է շարունակել, ՄԻԵԴ-ում պետք է արձանագրվեն Ադրբեջանի կողմից իրականացվող խախտումները։ Իսկ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի վճիռները չկատարելու հարցը ՀՀ-ն կարող է բարձրացնել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում և պնդումներ անել։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ 

 

«Հաջորդ գործիքը, որը շատ արդյունավետ է, դա Մագնիտսկու մասին օրենքն է, Մագնիտսկու մասին օրենքը մի քանի պետությունների կողմից է ընդունվել, որ կարող են անհատական պատժամիջոցներ կիրառվել անձանց նկատմամբ, որոնք խախտում են մարդու իրավունքները։ Միացյալ Նահանգներն, օրինակ, ընդունել է այդպիսի օրենք։ Պատժամիջոցները Իլհամ Ալիևի և նրա ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ կարելի է հենց Մագնիտսկու օրենքի կիրառմամբ իրականացնել՝ դիմումներ ներկայացնելով Միացյալ Նահանգների սենատին»,- նշեց Արթուր Սաքունցը։

 

Նրա խոսքով՝ ամենամեծ աբսուրդը այն է, որ Հայաստանն ակնկալի միջազգային ասպարեզում ստանալ խաղաղապահ ուժերի մանդատ ՄԱԿ-ի կողմից Ռուսաստանի զորամիավորման համար. «Ավելի լավ է դրա մասին չխոսել, մտածել, թե ինչ ջանքեր պետք է գործադրել, որ ռուս խաղաղապահների ժամկետը լրանալու պահին՝ 2 տարի հետո, ունենաս միջազգային խաղաղապահ ուժերի մանդատ»։

 

Հարցին՝ արցախցիները տևական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ, ի՞նչ կարող ենք ակնկալել ՄԱԿ-ից, իրավապաշտպանն արձագանքեց. «ՄԱԿ-ից՝ միայն քաղաքական գնահատականներ մարդու իրավունքների խախտումների հետ կապված։ Սա այն լեգալ կողմն է, որի հիման վրա առանձին պետությունները սկսում են օգնություն ցուցաբերել, ինչպես օրինակ՝ Ուկրաինայի դեպքում»։ 

 

 

views: 13

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color