Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Երեխաների իրավունքների պաշտպանությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում

September 11, 2023

Right to Freedom of Expression | Activities | Electoral Process | Right to Vote and to Participate in a Referendum | Right to Education | Right to Freedom of Assembly and Association | Publications

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Երեխայի իրավունքների  մասին» կոնվենցիայով, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով  երաշխավորված են երեխայի մտքի ազատության, կրթության, խաղաղ հավաքների ազատության իրավունքները:  

 

Ընտրությունների ժամանակահատվածում այս իրավունքների պաշտպանության հարցը դառնում է էլ ավելի արդիական: Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում, ինչպես և նախկինում, արձանագրվում են երեխաների կրթության, մտքի ազատության և խաղաղ հավաքների մասնակցության իրավունքների անուղղակի խախտման դեպքեր: Մեկ իրավունքի իրացման քողի ներքո խախտվում է մեկ այլ իրավունք: Նմանատիպ դեպքերի շարքին են դասվում աշակերտների՝ դպրոց հաճախելու ժամանակահատվածում՝ դասընթացին մասնակցելու փոխարեն  այս կամ այն քաղաքական ուժի կողմից անցկացվող հավաքին ուղղորդված և պարտադրված մասնակցությունը, դպրոցի տարածքում քարոզչական նյութերի բաժանումը: Խոսքը  ոչ թե անհատական մասնակցության մասին է, այլ՝ կազմակերպված և խմբակային։ Ակնհայտ է, որ նշված գործողությունը ոչ թե աշակերտի ազատ կամարտահայտության արդյունքն է՝ ուղղված խաղաղ հավաքներին մասնակցելու իր միջազգայնորեն երաշխավորված իրավունքի իրացմանը, այլ ուղղորդված գործողություն է: 

 

Մտքի ազատության իրավունքի իրացման քողի ներքո երեխաներն ուղղակիորեն ներգրավվում են նախընտրական քարոզչության մեջ՝ ոչ թե հնարավորություն ունենալով քաղաքական գործընթացներին ծանոթանալ, այլ ընդհակառակը՝ որպես երեխաների կարծիք ներկայացվող արտահայտությունները հաճախ ուղղակիորեն ուղղորդված են այս կամ այն քաղաքական ուժին վարկաբեկելու կամ գովաբանելու: Նշվածի արդյունքում երեխաների շրջանում ձևավորվում է անառողջ, ատելության խոսքի հիման վրա ձևավորված ընկալում: Նման գործելաոճը չի բխում երեխայի լավագույն շահից և որևէ եղանակով ուղղված չէ երեխայի մտավոր և հոգևոր զարգացմանը: Երեխայի կողմից կատարվող ցանկացած գործողություն, որն ուղղված է լինելու մտքի ազատության, խաղաղ հավաքների մասնակցության իրավունքի իրացմանը պետք է կատարվի երեխայի կամքով, սեփական գիտակցությամբ և ցանկությամբ, չպետք է լինի ուղղորդված և ունենա քողարկված նպատակ, հակառակ դեպքում կբախվենք երեխայի լավագույն շահի ոտնահարման փաստի հետ:

 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում զերծ մնալ երեխաներին նախընտրական քարոզչության գործընթացներում պարտադրված ներգրավումից, չխախտել երեխաների կրթության իրավունքը՝ խաղաղ հավաքների մասնակցելու իրավունքի իրացման քողի ներքո, որպես երեխայի կարծիք չներկայացնել քաղաքական այս կան այն ուժի տեսակետը, չընդգրկել երեխաներին քաղաքական պայքարի մեջ այն դեպքում, երբ երեխաները սեփական հայեցողությամբ կամքի ազատ արտահայտման հիման վրա չեն որոշում մասնակցել որևէ նման միջոցառումներին:

views: 100

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color