Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Դուք բացառիկ անամոթի մեկն եք». Արթուր Սաքունց

April 23, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի հարազատ փեսան, նույն ինքը՝ Միքայել Մինասյանը, որն իր հարազատ աներոջ կողմից 2013թ. մարտի 9-ին ՀՀ նախագահի՝ իր աներոջ հրամանագրով նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, և որպես այդպիսին մնացել է մինչև 2018թ., այդ ընթացքում՝ 2013թ. դեկտեմբերի 10-ին, ՀՀ նախագահի՝ իր աներոջ հրամանագրով համատեղության կարգով, նշանակվել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ), այդ ընթացքում՝ 2017թ. ՀՀ նախագահի՝ իր աներոջ հրամանագրով նշանակվել է Պորտուգալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Հռոմ), 2018թ. ապրիլի 5-ին ՀՀ նախագահի՝ իր աներոջ կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, 2008-2011թթ. աշխատել ՀՀ նախագահի՝ իր աներոջ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, դեռ որ միայն հրապարակային այս պաշտոններն զբաղեցնելով, համարձակվում է խոսել կամ հղում անել ԱՄՈԹ բառին կամ հասկացությանը:

 

Իյա, իրո՞ք:

 

Լավ, իսկապես ո՛չ նամուս, ո՛չ աբուռ, ու այս աստիճան հղփացած եք եղե՞լ ու մնացել եք այդպիսի՞ն:

 

Զուտ միայն պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածում դառնալ ահռելի ունեցվածքի տեր, ի դեպ, բացարձակապես անազնիվ ճանապարհով, ու դեռ խոսել ամոթի մասի՞ն:

 

Իյա, իրո՞ք:

 

Պարոն, Դուք բացառիկ անամոթի մեկն եք»:

 

 

hayknews.com

Դիտումներ՝ 385

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????