Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Le Monde-ը անդրադարձել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը

April 7, 2023

Լրատվամիջոցները մեր մասին

Վերջերս իրավապաշտպան Ա․Սաքունցը խոսել էր Հռոմի ստատուտի վավերացման նշանակության և այն որպես Ալիևի բռնապետական ռեժիմի դեմ գործիք օգտագործելու մասին։ Le Monde-ը նույնպես այս դիտանկյան տակ է մեկնաբանել Հայաստանի կողմից ստատուտի վավերացումը` մեջբերելով իրավապաշտպանին։ Մասնավորապես Le Monde-ը նշել է․

 

Հայաստանը՝ Կովկասում գտնվող փոքր պետությունը, Մոսկվայի դաշնակիցը, ճանապարհ է հարթում Հռոմի ստատուտի՝ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պայմանագրի վավերացման համար։ Մոտեցումն ուղղված է Ադրբեջանի, ոչ թե Վլադիմիր Պուտինի դեմ, ում նկատմամբ  այժմ ձերբակալման հրաման կա։

 

Մարդու իրավունքների պաշտպան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի խոսքով․ «Միջազգային քրեական դատարանի որոշումը Հայաստանի իշխանությունների համար հարց է բարձրացնում. պատերազմական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվողի՞, թե՞ օրենքի կողմն է Հայաստանը։ Սաքունցի կարծիքով՝ «Պուտինի ձերբակալությունը հեշտացնելը բխում է Հայաստանի շահերից»։

 

Վլադիմիր Պուտինը շուտով կարող է persona non grata (անցանկալի անձ)դառնալ Հայաստանում, քանի որ Հայաստանի Սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշում կայացրեց, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է Սահմանադրությանը։ Ռուսաստանը շտապել  է արձագանքել՝ սպառնալով իր դաշնակցին «լուրջ հետևանքներով», հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ աղբյուրը։   «Մոսկվան գտնում է, որ Հռոմի ստատուտը վավերացնելու Երևանի ծրագրերը ապօրինի են և բացարձակապես անընդունելի՝ Ռուսաստանի առաջնորդների նկատմամբ  կալանավորման օրդերների համատեքստում»: Իր հերթին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան Երեւանի հետ կքննարկի այս որոշման «հետևանքները»։

 

Le Monde-ի հոդվածը՝ ԱՅՍՏԵՂ։

 

Դիտումներ՝ 41

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????