Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Եթե հիմնավորումներ չեն ներկայացվում գույքի ձեռքբերման օրինականության վերաբերյալ, այն ազգայնացվում է

February 24, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Կառավարության նիստի ժամանակ վարչապետը արդարադատության նախարարին հանձնարարեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դղյակների, ապօրինի շինությունների հետ կապված մտածել, թե ինչ մեխանիզմներ պետք է կիրառել։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է՝ այդ խնդիրների լուծման համար պետք է ուժի մեջ մտնի ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձման օրենքը և կիրառվի:

 

Սաքունցի խոսքով՝ դա պետք է դատական ակտերով հաստատվի և իրականացվի, դա է ճանապարհը. «Օրենքի ամբողջ տրամաբանությունն այն է, որ եթե կա գույք և այդ գույքի ձեռքբերման օրինականության հետ կապված կա կասկած, ապա հարց է բարձրացվում ներկայացնելու հիմնավորումները: Եվ անկախ սեփականատիրոջ անձից, եթե հիմնավորումներ չեն ներկայացվում գույքի ձեռքբերման օրինականության վերաբերյալ, ապա այն ազգայնացվում է», ասաց իրավապաշտպանը:

 

Հարցին, թե սա բունտ չի՞ հասունացնի այդ գույքի սեփականատերերի շրջանում, նա պատասխանեց. «Ոչ, ով ուզում է լինի, կապ չունի: Այստեղ չպետք է լինի սելեկտիվ մոտեցում, այլ պետք է լինի օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը: Դա, իհարկե, միակ ճանապարհը չի, բայց դա շատ կարևոր ճանապարհ է նախկինում համակարգային կոռուպցիայի հետևանքով ձեռք բերված միջոցները պետությանը վերադարձնելու ուղղությամբ: Առանց դրա անպատժելիությունը չի կարելի համարել դադարեցված: Իհարկե, դրան զուգահեռ պետք է նաև պետական գնումների, բյուջետային միջոցների օգտագործման, տիրապետման, կառավարման ընթացակարգերն ավելի հզորացնեն»:

 

Արթուր Սաքունցը հավելեց, որ նաև այդպիսի անարդարությունների պատճառով էր, որ տեղի ունեցավ հեղափոխությունը. «Այդ հարցերը պետք է լուծվեն: Այստեղ ուշի կամ շուտի խնդիր չկա, միևնույն է՝ լուծվելու են: Ինչքան շուտ ու հիմնավոր լուծվեն, այնքան մեր զարգացման տեմպերն ապահովված կլինեն»:

 

lragir.am

Դիտումներ՝ 359

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????