Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԲՀԿ-ն փնթի է վերաբերել իր փաստաթղթերին, որ ամեն տեղ շաղ տված է եղել. Սաքունց

June 16, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Երեկ` հունիսի 15-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մի քանիսը տարածեցին ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Սերգեյ Բագրատյանի և ներկայիս անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի անուններով ձեռագիր փաստաթղթեր, որոնցով պատգամավորներն իրենց նվիրվածությունն են արտահայտում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Նախարարներից մի քանիսն էլ հրապաարկել էին ընտրակաշաքներին առնչվող փաստաթուղթ, որը ենթադրաբար վերաբերում էր Գագիկ Ծառուկյանին:

 

NewArmnenia.am-ն այս թեմայի շուրջ զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:

 

Պրն Սաքունց, արդյո՞ք ԱԱԾ-ի կողմից այդ փաստաթղթերի հրապարակումը չի հակասում օրենքին, և արդյո՞ք ճիշտ քայլ էր «իմ քայլի» պատգամավորների կողմից դրանք համացանցում տարածելը:

 

-Ես գտնում եմ, որ քաղաքական գործիչները նման փաստաթղթերը չպետք է հրապարակեն, եթե նույնիսկ նախաքննության մարմինը հրապարակել է: Նախաքննության մարմինը, որ հրապարակել է, ըստ էության այդ հրապարակման միջոցով մատչելի է դարձրել այդ հրապարակված փաստաթղթերից, առնվազն գոնե տեսանյութից օգտվելու հնարավորությունը: Խնդիրը ոչ թե քաղաքական գործիչների մեջ է, այլ թե նախաքննության մարմինը ինչի համար է նպատակահարմար գտել, որ հրապարակի: Այլ բան է, եթե նախաքննության մարմինը չհրապարակեր, և օրինակ ես ունենայի այդ փաստաթղթերը ձեռքիս: Երկրորդ հարցը վերաբերում է նրան, որ մի բան է՝ լրատվամիջոցն է հրապարակում, կամ հասարակ քաղաքացին, մեկ այլ բան, որ քաղաքական ուժի ներկայացուցիչ է դա անում: Նրանք չպետք է տրվեն նման գայթակղությանը, և իրենց ոլորտին չվերաբերող հարցերով ինչ-որ նյութեր հրապարակեն: Օրենքի խախտում չեմ տեսնում, որովհետև նախաքննության մարմինը հրապարակել է, բայց վարքագծի կամ քաղաքական մշակույթի տեսակետից ես խնդիր տեսնում եմ:

 

Թե ինչու է նախաքննության մարմինը նպատակահարմար գտել այդ փաստաթղթերը հրապարակել` այդ հարցը պետք է ուղղել իրենց, որովհետև մյուս կողմից էլ հանրային հնչեղություն ունեցող գործերի վերաբերյալ մենք մշտապես ձգտում ենք, որ տրվեն տեղեկություններ: Երբ որ կա այնպիսի հանցավոր գործողության վերաբերյալ հարուցված քրեական գործ, որը վերաբերում է ընտրակաշառքների հետ կապված հարցերին, այստեղ հանրային ուշադրությունը շատ մեծ է: Մեր աչքի առաջ է այդ ամեն ինչը եղել, բայց մենք մշտապես չենք ունեցել ապացուցողական փաստերի ձեռք բերման հնարավորություն: Ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ այդ փաստաթղթերը հայտնվել են ոչ թե կուսակցության շտաբերում կամ գրասենյակներում, այլ հայտնաբերվել են պետական մարմնում: Այն պետական մարմնում, որն ընդհանրապես ընտրությունների հետ կապ չունի` ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարի գրասենյակում, և սա նորմա՞լ է: Իհարկե, սա ԲՀԿ-ի խնդիրն է, թե ինչքան է փնթի վերաբերել իր փաստաթղթերին, որ ամեն տեղ շաղ տված է եղել: 

 

-Բայց այդ փաստաթղթերը դեռևս ապացուցման փուլում են:

 

Իհարկե ապացուցման փուլում են, բայց նորից եմ կրկնում՝ հաշվի առեք հանրային հնչեղությունը: Դուք խոսում եք մի մարդու հետ, ով տարիներ շարունակ դիտորդական առաքելություն է իրականացրել ընտրությունների ժամանակ, մեջտեղներիցս ճղվում էինք, որ ընտրակաշառք է բաժանվում, ու չկար որևէ փաստացի տվյալ այդ գումարների բաժանման մասին: Ինչ եք ասում` սա հանրային նշանակություն ունեցող երևույթ չի՞:Բայց պետք է ելնել անմեղության կանխավարկածից, այսինքն, դրանք դեռևս պետք է քննվեն, և իրավական գնահատական տրվի, թե ով ինչ մեղսակցություն ունի: Եթե նախաքննության մարմինն այդ տեղեկությունը չտար, ապա ավելի շատ կասկածներ էին լինելու, որ կա քաղաքական հետապնդում:

 

-Կուսակցությունը չի՞ կարող իր պատգամավորների հետ հետագա քայլերի առումով գրավոր համաձայնության գա, և քանի որ քննադատվեց բազմաթիվ մարդկանց կողմից այդ երևույթը` ինչու չի կարող, օրինակ, Նաիրա Զոհրաբյանը իր ելույթների վերաբերյալ գրավոր համաձայնության խոստում տալ իր կուսակցության առաջնորդին:

 

-Բարաթ ասվածի մեջ հանցագործություն չկա, ես գիտեի, որ կա ֆինանսական բարաթ, առևտրային մուրհակներ, բայց որ քաղաքական մուրհակ կա` ես չգիտեի: Քաղաքական մուրհակը կարանք  ասենք ենթադրենք համաձայնությունը կուսակցությունների միջև նախընտրական դաշինք կնքելու  կամ իշխանական կոալիցիա ձևավորելու,  բայց որ ներկուսակցական  մուրհակ լինի, մտքովս անգամ չէր անցնում: Սա նորից եմ կրկնում բացարձակ քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց էթիկական տեսակետից, ներկուսակցական ժողովրդավարության բարքերի, նորմերի արժեքների մասին վկայող փաստաթուղթ է:  Այստեղ որևիցէ կրիմինալ չկա, կա մի խնդիր, որը վերաբերում է ներկուսակացական ժողովրդավարությանը, կա նաև մյուս խնդիրը, երբ որ նույն համամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրության ժամանակ քաղաքացիների քվեն ստացող պատգամավորը ավելի մեծ կախվածություն է ունենում կուսակցության ղեկավարից, քան ժողովրդից: Այս խնդիրը պետք է կարգավորվի, այնպես լինի, որ ժողովրդի կողմից առաջնային մանդատ ստացած պատգամավորը չենթարկվի որևէ ճնշման` այդ թվում նաև ներկուսակցական ճնշման` ի՞նչ է նշանակում դավաճանել: Սա գործիք է, որը մարդու կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակի կուսակցության ներսում: Ամեն ինչ չի քրեական հետապնդման հիմք հանդիսանում, բայց կան իրավիճակներ, որոնք վկայում են քրեական մտածելակերպի, բարքերի մասին:

 

newarmenia.am

Դիտումներ՝ 323

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????