Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ձերբակալությունը տեղի է ունեցել երեկ, բայց ԱԱԾ-ն լռում է

February 27, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ձերբակալության գործով Ազգային անվտանգության ծառայությունը պարտավոր է տեղեկություն տարածել, թե ինչ հիմքով ու քանի հոգու են ձերբակալել: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա խոսքով՝ պետք է հստակ հանրությանը տեղեկություն տրվի, թե նրանք ինչ հանցագործություն կատարելու մեջ են մեղադրվում:

 

Նշենք, որ Պետական վերահսկողական ծառայությունը պաշտոնապես հաստատել է, որ ձերբակալվել են ծառայության երկու աշխատակիցներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ձերբակալությունն, ըստ տեղեկությունների, տեղի է ունեցել երեկ, բայց ԱԱԾ-ն դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդել:

 

Ըստ Արթուր Սաքունցի՝ խոսքը մեկ այլ պետական մարմնի աշխատակիցների ձերբակալության մասին է, և ԱԱԾ լռությունը ճիշտ չէ: «Ես կարծում եմ, որ եթե նախաքննության գաղտնիքի հետ կապված հարցեր կան, ապա իմ նշած տեղեկատվության ծավալը որևէ կերպ նախաքնության գաղտնիք չի կարող հանդիսանալ: Ես հասկանում եմ նաև, որ Պետական վերահսկողական ծառայությունը մանրամասներ չի հաղորդում, ընդամենն արձանագրում է երկու աշխատակցի ձերբակալման մասին՝ ելնելով հենց նախաքննության գաղտնիքի տրամաբանությունից: Մնացած տեղեկությանը տիրապետում է ԱԱԾ-ն: Երկրորդ, մենք չունենք տեղեկատվություն, թե այդ անձինք երբ են ձերբակալվել, փաստաբանով ապահոովվա՞ծ են, իրավական պատշաճ օգնություն ստացել են, թե ոչ», ասաց իրավապաշտպանը:

Սաքունցի խոսքով, իհարկե, պաշտոնատար անձանց կողմից կատարված ցակացած հանցագործություն պետք է բացահայտվի: Բայց, նրա խոսքով, թավշյա հեղափոխությունից մինչ օրս ԱԱԾ ծառայության որևէ աշխատակից չի ձերբակալվել կամ չունենք որևէ փաստ, որ ԱԱԾ որևէ աշխատակցի կողմից նախկինում կամ հիմա կատարվել է որևէ կանցագործություն:

«Այնպիսի տպավորություն է, որ ԱԱԾ-ն բացարձակապես ոչ առնչություն է ունեցել կոռուպցիոն հանցագործությունների կամ սխեմաների հետ, ոչ էլ ներկայում նման ռիսկեր գոյություն ունեն: Սա շատ կեղծ տպավորություն է, որովհետև մենք շատ լավ հիշում ենք և գիտենք, որ ԱԱԾ-ն և նրա աշխատակցիները և բիզնեսներ են ունեցել, և հիմա են շարունակում ունենալ, բայց ստացվում է, որ ԱԱԾ-ն հրեշտակների կամ սրբերի ծառայություն է», ասաց նա:

Իրավապաշտպանի խոսքով՝ ԱԱԾ-ն կարծես թե սուպերվարչապետական համակարգում գերծառայություն է դառնում, ինչը վտանագավոր է: «Ես դա համարում եմ վտանգավոր մարտահրավեր մարդու իրավունքների տեսակետից: Եվ առավել քան օրակարգային է դառնում Ազգային անվտանգության ծառայությունից քննչական գործառույթները դուրս բերելը: Այդ աշխատանքով պետք է զբաղվի ոստիկանության կազմակերպված հանցագոծությունների դեմ պայքարի վարչությունը: Եվ ԱԱԾ-ն բացառապես պետք է զբաղվի հետախուզությամբ և հակահետախուզությամբ»,- հավելեց նա:

 

lragir.am

Դիտումներ՝ 791

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????