Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մեր գործընկեր Վարդինե Գրիգորյանը «Համընդհանուր իրավունքներ 2018» մրցանակաբաշխության ընթացքում արժանացել է «Խիզախ կին» մրցանակին

February 21, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, իրավական բարեփոխումներ և ժողովրդավարության խթանում՝ ինը անվանակարգում․ կայացավ «Համընդհանուր իրավունքներ 2018» մրցանակաբաշխությունը։

2012-ից ի վեր՝ ամեն տարի մրցանակաբաշխությամբ  նշանավորվում են մարդու իրավունքների և ազատությունների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների և պետակական գործիչների նշանակալի ներդրումները։

 

Վարչապետ Փաշինյանի կարծիքով՝ իրավունքների պաշտպանության բանաձևի հիմքում հավասար հնարավորությունների ստեղծումն է։ «Մեր բանաձևն իրավունքների հավասար հնարավորություններ ստեղծելն է բոլոր քաղաքացիների համար և այդ հավասար հնարավորությունների նկատմամբ հավասար հասանելիություն ստեղծելը:

 

Մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով, որովհետև մեր քաղաքական տեսակետը և հայացքը, գաղափարախոսությունը հետևյալն է, որ իրավունքների պաշտպանության համատեքստում առաջին անելիքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի իր սոցիալական, գիտական, տնտեսական, քաղաքական դիրքին արժանանա իր օբյեկտիվ ընդունակությունների իրացմամբ»,- նշեց  վարչապետը։ «Համընդհանուր իրավունքներ» մրցանակաբաշխությանը ինը անվանակարգ է ներկայացված։ Դրանցից յուրաքանչյուրն արժևորում է իրավունքների պաշտպաններին՝ ամենատարբեր ոլորտներում․ առողջապահությունից մինչև գենդերային իրավունքներ ու ժողովրդավարություն։

 

Տարվա «Երիտասարդ առաջնորդը» «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն է։ Ապագա առաջնորդներին հորդորում է սեփական կարծիքը երբեք ներսում չպահել։ «Ես կարևորեցի հատկապես կրթության իրավունքը, քանի որ արդարություն, հավասարություն, խտրականության դեմ պայքար․ այդ ամենն ուղղակիորեն պայմանավորված է  կրթության հետ։ Մեր կազմակերպությունը փորձում է  հիմնականում կրթական ռեֆորմներ իրականացնել, ավելի շատ կենտրոնացած ենք հենց բուհերի վրա։ Այս պահին տարբեր բուհերում տարբեր պրոցեսներ են տեղի ունենում և շատ կարևոր է, որ այդ բոլոր պրոցեսները տեղի ունենան այդ արժեքների շրջանակում, քանի որ պայքարը հենց այդ արժեքների համար է»,- ընդգծեց Դավիթ Պետրոսյանը։

 

Մրցանակաբաշխությանը նաև տարվա «խիզախ կինն» է ներկա՝ Վարդինե Գրիգորյանը։ Գենդերային կարծրատիպերին մարտահրավեր նետելով՝ փորձել է հասնել հավասար իրավունքների հաստատմանը։ Նրա կարծիքով՝ հիմնական խնդիրն այս պահին կանանց քաղաքական ներկայացվածությունն է։

 

«Կանայք սեփական նախաձեռնությամբ մասնակցում են քաղաքական  գործընթացներին, սակայն երբ հարցը վերաբերում է պաշտոնների նշանակմանը, կանայք ավելի քիչ են։ Մինչդեռ մենք գիտենք, որ թե՛ կրթության, թե՛ ընդհանուր պատրաստվածության մակարդակով կանայք չեն զիջում և ուղղակի ստացվում է, որ իրենք այդքան  հավակնոտ չեն։ Իսկ դրանից օգտվում են անհավասարության ջատագովները»,- նշեց Վարդինե Գրիգորյանը։

 

Ներկայացված անվանակարգերում նաև տարվա «Կառավարական բարեփոխիչն» է։ Այս անգամ՝ մրցանակն Առողջապահության նախարարությանն է բաժին ընկել։ Նախարար Արսեն Թորոսյանն ընդգծում է, որ առողջության իրավունքն ամենակարևորներից է։

 

«Ուզում եմ հաստատակամորեն ասել, որ մենք հեղափոխական և ողջամիտ բարեփոխումներ ենք անելու, քանի որ խնդիր ունենք երկար տարիների կորսվածը շատ կարճ ժամանակում հետ բերելու։ Վերադառնալով մրցանակաբաշխության խորհրդին, ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ-ն իրավական և սոցիալական պետություն է և առողջ մնալու իրավունքը նույնպես համամարդկային իրավունքների մաս է կազմում։ Մենք ջանք չպետք է խնայենք, որպեսզի այդ իրավունքն օր օրի ավելի լավ ապահովենք»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը։

 

«Համայնքային զարգացում» անվանակարգում հաղթողը գյումրեցի Տիգրանուհի Հակոբյանն է՝ առաջին ներառական փուռ-սրճարանի ծրագրի ղեկավարը։

 

«Ազատության պաշտպանը» Մարիա Կարապետյանն է, ներառականության խթանման ոլորտում առաջատարը՝ Ուսօ Հաջի Նադոյանը։ Իր աշխատանքով փորձել է եզդի համայնքի երիտասարդների համար հավասար հնարավորություններ ստեղծել։

 

«Համագործակցության ջատագով» մրցանակը շնորհվեց «Չայ Խանա» մեդիա հարթակին, իսկ  «Արդարադատության մատչելիություն» անվանակարգում՝ Հայկուհի Հարությունյանին։

 

Իսկ ահա մեր գործընկեր Թաթուլ Հակոբյանն էլ «Ողջամիտ և անկախ լրագրողական նյութերի» պատրաստման համար  արժանացավ «Մեդիա գերազանցություն» մրցանակին։

 

Մանրամասները՝ տեսանյութում: 

factor.am

Դիտումներ՝ 930

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????