0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu
slide1
Կարողությունների զարգացում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ զինծառայողների և զորակոչիկների իրավունքների թեմայով. անհրաժեշտ է գրանցվել

September 13, 2018

Ընթացիկ հայտարարություններ | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ Հայաստանի Հանրապետությունում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար:

 

Դասընթացները նպատակ ունեն զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկներին, զինծառայողներին եւ նրանց հարազատներին իրազեկել իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, տրամադրել տեղեկություններ վերջին ժամանակահատվածում իրականացված օրենսդրական փոփոխությունների մասին: Դասընթացի ժամանակ մասնակիցները կծանոթանան նախազորակոչային, զորակոչային ժամանակահատվածի եւ զինվորական ծառայության ընթացքում իրենց իրավունքներին եւ պարտականություններին, զորակոչի գործընթացում ներգրավված մարմինների գործունեությանը, անհրաժեշտ ընթացակարգերին, մասնավորապես՝ զինվորական հաշվառման, ծանուցման, բժշկական հետազոտությունների, որոշումների կայացման, որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում բողոքարկման մեխանիզմներին եւ այլ հարցերի:

 

Դասընթացին եւ դրանից հետո անհրաժեշտության դեպքում մասնակիցներին կտրամադրվի իրավական եւ բժշկական խորհրդատվություն, հարկ եղած դեպքում կազմակերպության իրավաբանը կներգրավվի բողոքարկաման եւ դատական պաշտպանության գործընթացում, եթե քաղաքացիները համաձայն չեն իրենց պիտանիության վերաբերյալ կայացված որոշումների հետ:

 

Դասընթացները տեղի կունենան Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի եւ Տավուշի  մարզերում: Յուրաքանչյուր քաղաքում տեղի ունեցող դասընթացների կոնկրետ օրերի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

 

Դասընթացներին կարող են մասնակցել նշված մարզերի տարբեր քաղաքային եւ գյուղական համայնքներից զորակոչիկներ, զինծառայողներ կամ նրանց հարազատներ, որոնց կփոխհատուցվեն տրանսպորտային ծախսերը:

 

Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:

դիտումներ: 4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրագրողական նյութերի մրցույթ՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի թեմայով. վերջնաժամկետ՝ 2018թ. նոյեմբերի 5

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը