Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մայիսի 1-ը՝ Աշխատանքի օր

May 1, 2023

Գործունեություն | Հրապարակումներ

🔴 Մայիսի 1-ն Աշխատանքի օրն է։ Այս օրը մենք կարևորում ենք իրավունքը՝ արժանապատիվ աշխատանք ունենալու և մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց, ովքեր պայքարում են աշխատողների իրավունքների և արդարության համար: Արժանապատիվ աշխատանք նշանակում է ապահով աշխատանքային պայմանների, արդարացի աշխատավարձի, աճի ու զարգացման հնարավորությունների հասանելիություն: Արժանապատիվ աշխատանք նշանակում է հարգալից ու արժանապատիվ վերաբերմունք աշխատավայրում, ձայնի իրավունք բարիք ստեղծողների` աշխատողների համար։
 
🔴 Աշխատանքային իրավունքները ներառում են արհմիություններ ստեղծելու և դրանց միանալու իրավունք, կոլեկտիվ բանակցությունների իրավունք, անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների իրավունք, խտրականությունից զերծ մնալու իրավունք․ աշխատանքի ազատություն:
Իրենց իրավունքների համար պայքարելու հնարավորություն ունեցող աշխատողները ստեղծում են ավելի արդար հասարակություն բոլորի համար․ հասարակություն, որտեղ բոլորն ունեն իրենց արժանապատիվ զգալու, իրենց ներուժն օգտագործելու ու զարգացնելու հնարավորությունը։
 
🔴 Աշխատանքային իրավունքների պաշտպանության փորձը ցույց է տալիս, որ դրանք անքակտելի են մարդու հիմնարար իրավունքներից։ Չկա աշխատանքային իրավունքների արդյունավետ պաշտպանություն առանց մարդու իրավունքների հիմնարար պաշտպանության, որն էլ հանդիսանում է արժանապատիվ աշխատանքի հիմքը։
Դիտումներ՝ 28

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????