Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Լեռնավանի դպրոցի տնօրենը մարզպետի որոշմամբ «խիստ նկատողություն» է ստացել․ ավելի վաղ նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել

April 6, 2019

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Նորություններ

2019թ․ մարտի 22-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանին տեղեկացրել է, որ Լեռնավանի դպրոցի տնօրեն Պայծառ Վարդանյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ «խիստ նկատողություն»։

 

Այս որոշումը մարզպետը կայացրել է դպրոցի աշխատակիցների բողոքի հիման վրա ուսումնասիրություն իրականացնելուց հետո, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել էր Լեռնավանի դպրոցի աշխատակիցներ Ն․ Գ․-ի և Գ․ Գ․-ի իրավունքների պաշտպանությունն ու նրանց նկատմամբ տնօրեն Պ․ Վարդանյանի անօրինական հետապնդումների հարցով դիմել մարզպետին։

 

Աշխատակիցների փոխանցմամբ՝ տնօրենի հետապնդումներն սկսվել էին 2018թ․ մայիսին բողոքի ցույցերին մասնակցելու պատճառով։ Նրանց միջև հարաբերություններն ավելի էին սրվել այն բանից հետո, երբ աշխատակիցները իրենց իրավունքների պաշտպանության նպատակով դիմել էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, և Կազմակերպության փաստաբան Ա․ Զալյանը հարցմամբ նրանց գործի վերաբերյալ փաստաթղթեր էր պահանջել տնօրենից։

 

Հավելենք, որ Պ. Վարդանյանը ամիսներ շարունակ խուսափում էր ստանալ փաստաբանի հարցումները, և դրանց պատասխանել է միայն այդ հարցով վերադաս մարմիններին ուղղված բողոքներից հետո:

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին ՀՔԱՎ փաստաբան Ա․ Զալյանը դիմել էր 2019թ․ մարտի 7-ին։ Նա հայտնել էր Պ․ Վարդանյանի անօրինական գործողությունների մասին և պահանջել էր իրավական գնահատական տալ տնօրենի գործողություններին ու քննարկել նրան պատասխանատվության ենթարկելու հարցը։

 

Ավելի վաղ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազին էր ներկայացրել տնօրենի անօրինական գործողությունների մասին դպրոցի աշխատակից Գ․ Գ․-ի՝ հանցագործության մասին հաղորդումը։ 2018թ. դեկտեմբերի 21-ին Ոստիկանության Սպիտակի բաժնում Պ․ Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացումը կամ վատնումը՝ առանձնապես խոշոր չափերով):

 

2019թ․ մարտի 22-ի իր պատասխանում մարզպետ Ա․ Ղուկասյանը հայտնել է, որ դիմումում Պ․ Վարդանյանի ոչ օրինաչափ վարքագծի մասին փաստերին կանդրադառնան քրեական գործի ավարտից և դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո։

 

Դիտումներ՝ 1577

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????