Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայտարարություն իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին ընդառաջ

February 3, 2022

Հայտարարություններ | Հրապարակումներ

Հետպատերազմական շրջանում հատկապես իրավապաշտպան կազմակերպություններն ու անհատները դարձան ատելության ու քաղաքական ռևանշի թիրախ, ինչն էլ ավելի սրվեց 2021 թվականի հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում։ Առաջադեմ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու առերևույթ կամք դրսևորելով հանդերձ՝ ներկայիս իշխանություններն այդպես էլ գործուն քայլեր չձեռնարկեցին իրավապաշտպան համայնքի աջակցության ու պաշտպանության ուղղությամբ՝ ի հեճուկս ստանձնած միջազգային ու տարածաշրջանային հանձնառություններին։ Անտեսելով քաղաքացիական հասարակության բազում ներկայացուցիչների, այդ թվում՝ Մարդու իրավունքների տուն Երևանի կոչերը՝ ներկայիս հանրային իշխանություններն ու անձինք այդպես էլ չստանձնեցին հանրային կյանքի առաջնային պատասխանատուի իրենց դերը՝ իրավապաշտպանների դեմ բռնության կոչերը հրապարակայնորեն դատապարտելու, նրանց նկատմամբ ոտնձգության դեպքերի արագ, անաչառ ու արդյունավետ քննությունը երաշխավորելու ուղղությամբ։

 

Նշված մթնոլորտը բարենպաստ պայմաններ է ստեղծում իրավապաշտպանների անհիմն հետապնդումների համար։ Ցավալի է հատկապես իրավապաշտպանների վերաբերյալ ծայրահեղ աջ խմբերից մեկի ներկայացուցչի հաղորդումների հիման վրա նյութերի նախապատրաստման, իսկ իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեպքում՝ քրեական գործի հարուցման դեպքը։  Քրեական գործը, որ ներկայումս գտնվում է դատական քննության փուլում, հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով, այն է՝ ազգային թշնամանք հարուցելը, որը կատարվել է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով։ Մեղադրանքի հիմքում դրվել են Սաշիկ Սուլթանյանի՝  yezidinews.com կայքին տրված հարցազրույցի առանձին հատվածներ։

 

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրականացվող անհիմն քրեական հետապնդումը դադարեցնելու կոչերով հանդես են եկել ամենահեղինակավոր միջազգային ու տարածաշրջանային կառույցները, միջազգային ու տեղական հասարակական կազմակերպությունները։ Նշված քրեական գործին իր զեկույցի Հայաստանին նվիրված բաժնում անդրադարձել է նաև հայտնի Human Rights Watch միջազգային կազմակերպությունը՝ նշելով, որ իրավապաշտպանի հարցազրույցը պաշտպանվող խոսք է, որը ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից սխալմամբ որակվել է որպես թշնամանքի հարուցում։

 

Սաշիկ Սուլթանյանի գործով արդեն իսկ նշանակվել է երկու դատական նիստ, երրորդը նշանակված է 2022 թ․ մարտի 10-ին։ Զերծ մնալով արդարադատության իրականացմանը խոչընդոտելուց՝ այդուհանդերձ սույն հայտարարություն-կոչով ցանկանում ենք միջազգային կազմակերպությունների ու օտարերկրա պետությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային ու տեղական իրավապաշտպան կառույցների ուշադրությունը հրավիրել իրավապաշտպան, «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սաշիկ Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործով դատական քննությանը՝ կոչ անելով․

 

հետամուտ լինել իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական քննությանը՝ քրեական գործի քննության բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննությունը, ինչպես նաև դատական գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով։

 

                           Մարդու իրավունքների տուն Երևան

Դիտումներ՝ 54

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????