Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Խնամքի հաստատություններում դիտորդական խմբի անդամակցության հրավեր

June 20, 2023

Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ

🔸 Եթե հետաքրքրված եք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո գործող երեխաների, տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններում մարդու իրավունքների պաշտպանությամբ, կարող եք դիմել և միանալ Խնամքի հաստատություններում դիտորդական խմբին։

 

🔸 Դիտորդական խմբի գործունեության կարգի համաձայն՝ Խմբի անդամ կարող է դառնալ հայերենին տիրապետող, քսանմեկ տարին լրացած ՀՀ քաղաքացին։ Խմբի կազմում ընդգրկվելու համար նախապատվությունը տրվում է իրավաբանի, մանկավարժի, բժշկի, սոցիալական աշխատողի, հոգեբանի մասնագիտություն և առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց, ինչպես նաև այն անձին կամ անձին ներկայացնող հասարակական կազմակերպությանը, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների հիմնահարցերին։ Խրախուսվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը։

 

📩 Դիմելու համար անհրաժեշտ է Խնամքի հաստատությունների դիտորդական խումբ/Monitoring Group of Care Houses -ի ֆեյսբուքյան էջին կամ monitoringgroupofsncos@gmail.com հասցեին մինչև սույն թվականի հունիսի 30-ն ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը:

 

Խմբի գործունեությունն ուղղված է երեխաներին, տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններում մարդու իրավունքների պաշտպանությանը, անձանց խախտված իրավունքների վերականգնմանն ու խախտումների կանխարգելմանը, ոլորտը կանոնակարգող իրավական դաշտի բարելավմանը։

Դիտումներ՝ 73

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????